28 Սեպտեմբերի, Saturday, 2024
KFC

Հայտնի երգչուհին 9-ամյա որդուն թույլ է տալիս make-up անե՞լ /ֆոտո/

Երգչուհի Գվեն Ստեֆանիի որդիները միշտ էլ հետաքրքրել են լուսանկարիչներին եւ երգչուհու երկրպագուներին իրենց ինքնատիպ տեսքի համար: Գվենն, իհարկե, շատ “ժողովրդավար” մայր է, սակայն երբեմն երեխաների դաստիարակության վերաբերյալ նրա հայացքները չափազանց տարօրինակ են: 

Օրերես պապարացցիները Գվենին եւ նրա 7-ամյա որդի Քինգստոնին լուսանկարել են լողափին: Տղան շատ տարօրինակ տեսք ունի իր տարիքի համար: Նա գունաթափում է մազերը եւ բավականին համարձակ սանրվածք ունի, բացի այդ, սեւ մատիտով ներկում է աչքերը: Հետաքրքիր է` արդյոք ավելի մեծ տարիքում նրան դո՞ւր կգան նման դիմահարդարումով աղջիկներ:

Գվենի երկրպագուները բազմիցս քննադատական մեկնաբանություններ են գրում նրա բլոգներում, երեխայի այս կերպարը հավանաբար եւս քննադատությունների առիթ կդառնա: 

Սակայն ոչ բոլոր աստղային մայրիկներն են նման ազատություն թույլ տալիս երեխաներին: Օրինակ` Վիկտորյա Բեքհեմը ոչ միայն թույլ չի տալիս իր փոքրիկ դստերը կոսմետիկա օգտագործել, այլ նաեւ ինքն էլ նրա մոտ դիմահարդարումից խուսափում է, որպեսզի երեխան հանկարծ չկրկնի:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ