Ոչ միայն դեղամիջոցների, այլև սննդի ու հագուստի կարիք ունեն /տեսանյութ/
Ռուզաննա Ղազարյանը Լոռու մարզի Ձորագետ համայնքից է, երկար տարիներ խնամում էր շաքարային դիաբետով հիվանդ մորն ու շագանակագեղձի բորբոքումով հիվանդ հորը:
Առողջական խնդիրների ու հիվանդ ծնողներին խնամելու համար Ռուզաննան ամիսներ առաջ թողել է աշխատանքը: Ապրում էին միայն ծնողների թոշակով, ինչը նույնիսկ անհրաժեշտ դեղամիջոցները ձեռքբերելուն չէր բավարարում: Ռուզաննայի հայրը վերջերս է մահացել: Սոցիալական աջակցության խնդրանքով ընտանիքը դիմել է Ձորագետի համայնքապետարան, սակայն մերժում են ստացել՝ պատճառաբանությամբ, որ միջոցներ չկան: Միայն մարզպետարանից մեկ անգամ աջակցել են Ղազարյաններին:
Այժմ ծայրահեղ պայմաններում հայտնված ընտանիքն ունի ոչ միայն դեղամիջոցների, այլև սննդի ու հագուստի կարիք: Ռուզաննան հայցում է բարերարների, բարեգործական հասարակական կազմակերպությունների կամ պարզապես օգնել ցանկացողների աջակցությունը:
Բոլոր նրանք, ովքեր ինչ-որ կերպ կցանկանան աջակցություն ցուցաբերել Ղազարյանների ընտանիքին, կարող են զանգահարել՝ 077 71 23 18: