04 Հոկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Մեկ տարեկան երեխային բուժում են Կոկա-կոլայով

Շոտլանդացի փոքրիկ աղջնակին մարսողական համակարգի զարգացման հետ կապված արատից բուժել է գազավորված ըմպելիքը: 

Մեկ տարեկան Էմի-Ռոուզի մայրը պատկերացնել անգամ չէր կարող, որ իր դստերը կփրկի ամենավտանգավոր ըմպելիք համարվող Կոկա-կոլան: Փոքրիկը ծնվել է նշված ժամկետից 8 շաբաթ շուտ: Երեխայի մոտ շնչառական եւ մարսողական արատ են հայտնաբերել` նրա կերակրափողը կապված չէ ոչ ստամոքսի, ոչ էլ թոքերի հետ: Այս տարօրինակ արատի պատճառով Էմիի յուրաքանչյուր սննդի ընդունումը կարող է վերջինը դառնալ նրա համար: 

Երեխայի մայրը` 28-ամյա Ամանդան, բազմաթիվ անգամներ նրան հիվանդանոց է տարել, սակայն բժիշկներն այդպես էլ չեն հասկացել` ինչումն է խնդիրը: Հերթական անգամ, երբ սնվելուց հետո փոքրիկն սկսել է հազալ, մայրը փորձել է նրան ջուր տալ, սակայն դա էլ չի օգնել: Այդ ժամանակ Ամանդան վերցրել է սեղանին դրված Կոկա-կոլան եւ խմեցրել երեխային: Նա ապշել է` տեսնելով, որ երեխան դադարել է հազալ: 

Դրանից հետո նրանք նույնիսկ բժշկի չեն դիմել, այլ պարզապես սկսել են օգտագործել նոր “դեղամիջոցը”: Կոլայի մի կումն էլ բավական է, որպեսզի երեխայի շնչառական ուղիներն ազատվեն:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ