20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը անհանգստացած է ԼՂ հակամարտության գոտում իրադրության սրմամբ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտունիու Գուտերեշն անհանգստացած է Լեռնային Ղարաբաղի հակամարտության գոտում իրադրության սրմամբ, ինչպես նաեւ հակամարտող կողմերին կոչ է անում պահպանել հրադադարի ռեժիմն ու անհապաղ վերսկսել առարկայական բանակցությունները: Այդ մասին հայտարարել է գլխավոր քարտուղարի պաշտոնական ներկայացուցիչ Ստեֆան Դյուժարիկը, հայտնում է ТАСС գործակալությունը։

«Մենք անհանգստացած ենք Լեռնային Ղարաբաղում շփման գծի երկայնքով բախումների մասին ստացած վերջին լուրերով։ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն ամբողջությամբ սատարում է ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների ջանքերը»,- հայտարարել է նա։

Դյուժարիկը նշել է, որ ՄԱԿ գլխավոր քարտուղարը կոչ է անում զերծ մնալ յուրաքանչյուր գործողությունից, որոնք կարող են վնասել հրադադարի պայմանավորվածությանը եւ սկսել բանակցությունները, որոնք ուղված կլինեն ԼՂ հիմնախնդրի խաղաղ կարգավորմանը։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ