28 Նոյեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչո՞ւ է աշխարհն այսքան փչացել․ Հռոմի Պապի պատասխանը

Նոր երկինք ու նոր երկիր, որն Աստված ստեղծում է մարդկության համար:

Ինքնակենտրոնացումը և մեղքը փչացնում են Արարչագործության գեղեցկությունը, սակայն Աստված չի լքում մարդկությանը և արարչագործության հառաչանքները դարձնում է հույս՝ նոր կյանքի համար: Սա Սրբազան Հռոմի Պապը  2017թ. փետրվարի 22-ի Հրապարակային ունկնդրության թեմայի առանցքն էր:

Ոգեշնչվելով Սբ. Պողոսի Հռոմեացիներին ուղղված թղթի 8-րդ գլխից՝ Սրբազան Քահանայապետը շարունակել է հույսի թեմայով իր քրիստոնեականը: Նա ասել է, որ Սբ. Պողոսը հիշեցնում է մեզ, որ արարչագործությունը Աստծո պարգևն է մարդկությանը, սակայն մեղքը փչացնում է այն:

Արարչագործությունը հրաշալի պարգև է, որն Աստված դրել է մեր ձեռքերի մեջ, որպեսզի մենք կարողանանք կապ հաստատել Նրա հետ և ճանաչենք  Նրա սիրո դրոշմը, որի իրականացմամբ էլ մենք կոչված ենք ամեն օր միասին գործել:

Սակայն, Սրբազան Քահանայապետն ասել է, որ երբ մենք եսասեր ենք և մեղք ենք գործում, ապա խախտում ենք Աստծո հետ ունեցած մեր հաղորդությունը, և մարդկային բնության և արարչագործության  իրական գեղեցկությունը կեղծվում է:

«Մեղքի սարսափելի զգացումով, Աստծո հետ ունեցած հաղորդությունը խախտելով՝ մենք վնասել ենք մեզ շրջապատող ամեն ինչի հետ մեր իրական հաղորդությունը և ի վերջո հասել արարչագործության ավերմանը՝ վերածելով այն մի ստրուկի, որը  հպատակեցված է մեր անզորությանը: Ցավոք, մենք ամեն օր տեսնում ենք այս ամենի դրամատիկ հետևանքները: Երբ խախտվում է Աստծո հետ ունեցած հաղորդությունը, այն ժամանակ մարդկությունը կորցնում է իր իրական գեղեցկությունը և ի վերջո փչացնում է իր շուրջը գտնվող ամեն ինչ, և սա ուղղված է Արարչագործ Հոր և Նրա անսահման սիրո դեմ: Այժմ ամեն բան կրում է հպարտության և մարդկային ընչաքաղցության տխուր և անմխիթար նշանը»:

Այսպիսով, Աստծո անսահման սերը ցույց տալու փոխարեն, արարչագործությունը կրում է մարդկային հպարտության վերքերը:

Սրբազան Քահանայապետն ասել է, որ Տերը չի լքում մեզ, այլ առաջարկում է ազատության և փրկության մի նոր հորիզոն: Սբ. Պողոսը մեզ հիշեցնում է այս ճշմարտության մասին՝ կոչ անելով մեզ լսել ողջ արարչագործության հառաչանքները:

Ըստ էության, մենք պետք է ուշադիր լսենք մեր շուրջը գտնվող ամեն ինչի հառաչանքներին. արարչագործությունն ինքնին հառաչում է, մենք՝ մարդկային էակներս, հառաչում ենք, Սուրբ Հոգին հառաչում է մեր սրտերում:

Նա ասել է, որ այս հառաչանքները անպտուղ կամ անմխիթար չեն, այլ, ինչպես առաքյալն է նշում, դրանք խոսում են ցավի մասին,  դրանք այն մարդու հառաչանքներն են, ով տառապում է, սակայն գիտի, որ նոր կյանք է սկսվելու:

«Չնայած մեր բազմաթիվ մեղքերի ու ձախողումների նշանների, մենք գիտենք, որ մենք փրկվում ենք Տիրոջ շնորհիվ, և հենց հիմա մեր մեջ, մտորենք և զգանք, որ մեզ շրջապատող ամեն ինչ Հարության, Զատիկի, նոր արարչագործության նշաններ են».  ասել է Սրբազան Քահանայապետը:

Նա ասել է, որ քրիստոնյան չի ապրում այս աշխարհից դուրս, այլ ապրում է դրա մեջ: «Քրիստոնյան սովորել է ամեն ինչ կարդալ Զատկի լույսի ներքո, Հարուցյալ Քրիստոսի աչքերով»:

Եվ երբ մենք հիասթափվում ենք կամ ընկնում հուսահատության մեջ, ապա ինչպես ասել է Սրբազան Քահանայապետը, Սուրբ Հոգին գալիս է մեզ օգնության և «կենդանի է պահում մեր հառաչանքները և մեր սրտի հույսերը: Սուրբ Հոգին մեզ համար տեսնում է  բացասական ներկայի երևույթներից այն կողմ և հենց այնտեղ մեզ համար բացահայտում է նոր երկինք ու նոր երկիր, որն Աստված ստեղծում է մարդկության համար:

 

Ռադիո Վատիկանից թարգմանեց՝ Նարինե Գալոյանը

Աղբյուրը` armenianchurchco.com

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ