02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Օսկար 2017»-ը այլեւս անցյալում է․ ամփոփելով արդյունքները /ֆոտո/

Լոս Անջելեսում ավարտվեց «Օսկար» հեղինակավոր մրցանակաբաշխության 89-րդ արարողությունը եւ հայտնի են տարվա ամենա-ամենաները։

Տարբեր անվանակարգերում այս տարի 24 ոսկե արձանիկ շնորհվեց։ Ամենաշատ անվանակարգերում ներկայացված ֆիլմը «Լա Լա Լենդ» մյուզիքլն էր, որը, սակայն, տարվա լավագույն ֆիլմ չճանաչվեց։

1483366544

Հիշեցնենք, որ «Օսկար 2017»-ին աննախադեպ միջադեպ տեղի ունեցավ՝ լավագույն ֆիլմ հայտարարվեց «Լա Լա Լենդը» եւ երբ ֆիլմի աշխատակազմը երջանիկ դեմքերով արձանիկն էր ստանում, հայտարարեցին, որ շփոթմունք է տեղի ունեցել եւ տարվա լավագույն ֆիլմ է ճանաչվել «Լուսնի լույսը»։

Այսպիսով, տարվա լավագույն ֆիլը Բարի Ջենքինսի «Լուսնի լույսն» է։

1488781305

 

Տարվա «Լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթող ճանաչվեց Էմմա Սթոունը՝ «Լա Լա Լենդ»ֆիլմի իր դերով։

1488780107 564

«Լավագույն դերասան» ճանաչվեց Քեյսի Աֆլեքը՝ «Մանչեսթերը՝ ծովի մոտ» ֆիլմի իր դերով:

1488779866

«Լավագույն ռեժիսոր» անվանակարգում հաղթող ճանաչվեց «Լա Լա Լենդ»-ի ռեժիսոր Դեմիեն Շազելը:

1488780236

«Երկրորդ պլանի լավագույն դերասան» անվանակարգում հաղթեց Մախերշալա Ալին՝ «Լուսնի լույսը» ֆիլմի դերակատարման համար։

«Երկրորդ պլանի լավագույն դերասանուհի» անվանակարգում հաղթեց Վիոլա Դևիսը՝ «Պատնեշներ» ֆիլմի իր դերով:

«Լավագույն վավերագրական ֆիլմ» ճանաչվեց «Օ’Ջեյ. պատրաստված է Ամերիկայում» ֆիլմը:
«Լավագույն արտասահմանյան ֆիլմ» ճանաչվեց իրանցի ռեժիսոր Ասղար Ֆարհադիի «Շրջավաճառը»:

«Լավագույն լիամետրաժ մուլտֆիլմ»ը՝ «Կենդանապոլիս»-ն է։

 

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ