Մաֆիայի համար բարդ ժամանակներ են
Ճապոնական մաֆիայի խոշորագույն խմբավորումը` Յամագուտի-գումին, որը պատկանում է յակուձային, սկսել է ամսագիր թողարկել, որը նախատեսված է բացառապես կազմակերպության անդամների համար, գրում է “Sankei Shimbun”-ը:
8 էջից բաղկացած “Յամագուտի-Գումի Սիմպո” ամսագրի առաջին էջում հրապարակված է կազմակերպության ղեկավար Կենիտի Սինոդիի ուղերձը, ով նշում է, որ ճապոնական մաֆիայի համար բարդ ժամանակներ են սկսել:
Սինոդան կազմակերպության անդամներին ուղղված իր խոսքում կոչ է անում պահպանել ավանդական արժեքները եւ կազմակերպության կանոնները: Ամսագրում նաեւ զվարճալի սյունակներ կան, որոնք նվիրված են ձկնրոսությանը, սատիրա պարունակող պոեզիային եւ ճապոնական գո եւ սեգի ավանդական խաղերին: