22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Անգլիկան եկեղեցին պաշտոնապես ներողություն է խնդրել մանկապղծության համար

Անգլիկան եկեղեցին ներողություն է խնդրել իր սպասավորների կողմից անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունների դեպքերի եւ նման դեպքերը կանխել չկարողանալու համար: Այդ մասին հաղորդում է “AFP”-ը:

Եկեղեցին խոստացել է, որ ավելի շատ ջանքեր կգործադրի անչափահասների նկատմամբ սեռական ոտնձգությունները կանխելու ուղղությամբ: Մասնավորապես` կերկարացվի ժամկետը, որի ընթացքում ընդունվում են նման միջադեպերի վերաբերյալ բողոքները: Բացի այդ, եպիսկոպոսներն իրավունք կստանան ժամանակավորապես եկեղեցական ծառայությունից զրկել այն քահանաներին, ում հասցեին մանկապղծության մեղադրանքներ կներկայացվեն:

2012-ի օգոստոսին Հարավային Անգլիայի Չիչեստերի թեմում հետաքննություն էր անցկացվել` պարզաբանելու մանկապղծության դեպքերը: Այդ ժամանակ պարզվել էր, որ թեմում այնպիսի մթնոլորտ է, որը չի նպաստում նմանատիպ հանցագործությունների բացահայտմանը: Մանկապղծության դեպքերը Չիչեստերի թեմում գրացվել են դեռեւս 1970-80-ականներին:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ