21 Օգոստոսի, Հինգշաբթի, 2025
KFC

Ահաբեկչություն` բուդդիստական սրբավայրի մոտ

Հնդկաստանի  Բոդհ-Գայա վայրում, որտեղ գտնվում են բուդդիստների սրբավայրերը, անհայտ անձինք ոչ մեծ հզորությամբ 9 ռումբ են պայթեցրել, որի հետեւանքով 2 բուդդիստ քահանա եւ 2 զբոսաշրջիկ նե տուժել, գրում է “mail.ru”-ն:

Հնդկական իշխանությունների տվյալներով` վնավսել են մի քանի եկեղեցիներ: Ոստիկաններին հաջողվել է վնասազերծել եւս 2 ռումբ, որոնցից մեկը գտնվել է Բուդդայի 24 մետր բարձրությամբ արձանի մոտ:

Բոդխ-Գայայում, որտեղ բացի Բոդհի ծառից, որի տակ, ըստ լեգենդի, Բուդդան լուսավորվել է, մի քանի եկեղեցիների թվում է գտնվում նաեւ Մահաբոդհի եկեղեցին, որը ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային ժառանգության մեջ է գրանցված: Տեղի ոստիկանությունը հավաստիացրել է, որ Բոդհի ծառը չի տուժել:

Որեւէ կազմակերպություն դեռեւս չի ստանձնել պատասխանատվություն ահաբեկչության համար:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ