26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ինչպես կարող ենք Աստծուն հաճելի դառնալ

Ովքեր են պատրաստ արձագանքելու Տիրոջ սքանչելի հրավերին: «Եթե մեկը ծարավ է, թող ինձ մոտ գա եւ խմի»:

Եթե դուք պատրաստ եք ձեր կամքն Աստծուն հանձնելու (Հռոմեացիս 12.1, 2), ապա առաքելական կոչը հասկանալի եւ իմաստալից է ձեզ համար. դուք ուզում եք ձեր մարմինը, որպես կենդանի եւ սուրբ զոհ, նրան մատուցել` «գոհացնել Աստծուն, սա է ձեր հոգեւոր պաշտամունքի գործընթացը»:

Դուք այլեւս չեք ուզում այս աշխարհին նմանվել, այլ ուզում եք ձեր մտքի նորոգությամբ վերափոխվել: Հետո` «դուք կարող եք իմանալ, թե որն է Աստծո կամքը, որը բարի է, հաճելի եւ կատարյալ»:

Պողոս առաքյալը եզրակացնում եւ ազդարարում է. «Մենք տաճար ենք Սուրբ Հոգու»: Ձեր մարմինը Սուրբ Հոգու տաճարն է` Արարիչ Աստծո, որը ձեր մեջ է բնակվում: Ուստի այժմ ուզում եք ձեր մարմնում եւ ձեր հոգում Աստծուն փառավորել (Ա Կորնթացիս 6; 19,20):

Այժմ ամբողջ սրտով ուզում եք, որ Աստծո թագավորությունն առաջնայինը լինի ձեր կյանքում (Մատթ. 6;33):

Ձեր սիրտը վերի բաների հետ կապեք, ուր «Քրիստոսն է Աստծո աջ կողմում նստած: Քանի որ դուք մեռաք եւ ձեր կյանքն այժմ Քրիստոսի հետ պահված է Աստծո մեջ» (Կողոսացիս 3.1,3):

Այժմ Պողոս առաքյալի նման անասելի ուրախությամբ կարող եք ասել. «Ես Քրիստոսի հետ խաչն եմ ելել, եւ այլեւս ես չէ, որ ապրում եմ, այլ Քրիստոսն է ապրում իմ մեջ: Բայց ես, որ հիմա մարմնով եմ ապրում, աստծո Որդու հավատով եմ ապրում, որը սիրեց ինձ եւ իր անձն ինձ համար տվեց» (Գաղ. 2;20):

Եթե դուք ձեր կյանքը փոխակերպել եք Քրիստոսի կյանքով, եթե անկեղծորեն այս ամենը ձեզ է վերաբերում, ուշադիր եղեք Փրկչի խոսքերին, որոնք զետեղված են (Հովհաննես 15;18, 20) համարում. «Եթե աշխարհը ձեզ ատի, իմացեք, որ նախ ինձ է ատել: Հիշեք իմ խոսքերը, որ ձեզ ասացի. Ծառան իր Տիրոջից մեծ չէ: Եթե ինձ հալածեցին, ձեզ էլ կհալածեն»:

Հոգով լցված կյանքը մեղքի դեմ պատերազմելու կյանք է, խիզախմամբ եւ ցնցող իրադարձություններով: Հաղթել հոգեւոր պատերազմում:

Աստծո որեւէ նվիրյալ, ով տառապել է Քրիստոսի համար միայն գովաբանել, երկրպագել եւ շնորհակալություն է հայտնել Աստծուն` Քրիստոսին ծառայելու այդ մեծ պարգեւի համար` անկախ բազմապիսի դժվարություններից: Մյուս կողմից նրանք, ովքեր Քրիստոսին չեն ընդունել, ափսոսել են: Շատ հայտնի անհավատ մարդիկ մահվան մահճում հավատքի են եկել եւ խաղաղ հոգով աչքերը փակել:

Ամեն վայրկյան անհատը կարող է հոգեւոր մեծ զորություն ձեռք բերել: «Հոգով լցվելու» համար վստահել Աստծուն, որպեսզի ղեկավարի եւ զորացնի` իր պատվերի եւ խոստման համաձայն:

Ա Հովհաննես 5; 14,15-ում խոստումն ասում է. «Մենք համարձակություն ունենք Աստծո մոտ, որովհետեւ գիտենք` ինչ որ խնդրենք Իր կամքի համեմատ, կլսի մեզ: Իսկ եթե գիտենք, թե պիտի լսի, ինչ որ խնդրենք, ուրեմն գիտենք, որ կստանանք այն, ինչ խնդրենք»:

Հավատով փնտրել, Աստծո հավատով լցվել նշանակում է Քրիստոսին հավատով ընդունել: Պողոս առաքյալը գրում է. «Առանց հավատի անհնար է Աստծուն գոհացնել, որովհետեւ նա, ով Աստծուն է մոտենում, պետք է հավատա, որ Աստված կա եւ վարձահատույց է լինում նրանց, ովքեր անկեղծ փնտրում են իրեն» (Եբրայեցիս 11; 6):

Մատթեոս 9:28,29 Հիսուսը հարցրեց կույրերին. «Հավատում ե՞ք, որ կարող եմ այդ անել»:
Նրանք պատասպանեցին. «Այո՛, Տե՛ր»:

Հետո Հիսուս ձեռքով հպվեց նրանց աչքերին` ասելով. «Ձեր հավատի պես թող ձեզ լինի: Փառք տվեք Աստծուն եւ շարունակ գոհություն հայտնեք նրան» (Եփես. 5; 20, Ա Թես. 5; 18):

«Աստված իր սերը մեր սրտերում տարածել է մեզ տրված Սուրբ Հոգով» (Հռոմ. 5; 5): Ինչպես նաեւ Հոգու պտուղները` սերը, խնդությունը, խաղաղությունը, համբերությունը, քաղցրությունը, բարությունը, հավատարմությունը, հեզությունը, ինքնատիրապետումը (Գաղատ. 5:22, 23) ավելի ակներեւ կդառնան մեր կյանքում: Երբ քրիստոնյան ապրում է Քրիստոսի կյանքով` Սուրբ Հոգու ներգործությամբ կյանք վարելով, Հոգու պտուղները աճում են, եւ նա, հոգեւոր առումով, ավելի հասուն է դառնում:

Հոգու պտուղների աճն ու հասունացումը երկար ընթացք է, սակայն Սուրբ Հոգու պարգեւները տրվում են այն ժամանակ, երբ մարդը քրիստոնյա է դառնում ապաշխարությամբ եւ մեղքերի անկեղծ խոստովանությամբ: Յուրաքանչյուր հավատացյալ, որ Հոգով է լցված, իր առաքինի կյանքով վկայության զորությունն է ստանում, սակայն ոչ բոլոր քրիստոնյաներն են նույն պարգեւը ստանում, ինչպես եւ գրված է Ա Կորնթ. 12 գլխում:

Ոմանք կանչված են առաքյալներ լինելու, ոմանք` մարգարեներ, ուրիշները` ավետարանիչներ, հովիվներ եւ ուսուցիչներ (Եփես. 4; 11): Ուստի, պատրաստ լինենք Հոգով, որ Տերը մեզ առաջնորդի ծառայության այն ոլորտում, ուր որ ինքն է կամենում` առաջնորդվելու Սուրբ Հոգու զորությամբ:

Աղբյուր՝ «Սյունյաց կանթեղ» N 37

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ