Դաժան մահապատիժ` անձրեւի տակ պարելու համար
Պակիստանում գրոհայիններն սպանել են 2 քույրերին եւ նրանց մորը միայն նրա համար, որ երիտասարդ աղջիկները պարել են անձրեւի տակ: Ուղղափառ մուսուլմանները համարել են, որ նման պահվածքը չի համապատասխանում շարիատի օրենքներին:
5 ծայրահեղականները կրակել են 15-ամյա Նոոր Բասրուին եւ 16-ամյա Նոոր Շեզուին եւ նրանց մորը` Նոշերային: Ամեն ինչ տեղի է ունեցել այն բանից հետո, երբ հայտնի է դարձել այն տեսագրության մասին, որում Պակիստանի երիտասարդ բնակչուհիները պարում են հորդառատ անձրեւի տակ: Տեսագրության մեջ երիտասարդ աղջիկները Պակիստանի ավանդական հագուստով են եղել, նրանց գլուխները փակված են եղել գլխաշորերով: “Ելույթից” հետո աղջիկները ժպտացել են եւ ձեռքով ողջունել տեսախցիկին:
Կես տարի առաջ արված տեսագրությունը հանրությանը հայտնի է դարձել բջջային հեռախոսների օգնությամբ: Կադրերն անմիջապես ավագների դժգհության առիթն են դարձել: Հետաքննությունը ենթադրում է, որ սպանությունը կատարել է աղջիկների խորթ եղբայրը, ով “պատվիրել” է բարեկամուհիների սպանությունը “ընատնիքը խայտառակելու” համար: Նա ձերբակալված է, նրա 4 մեղսակիցները որոնման մեջ են: