Ծնողները Հիսուսի անունով իշխանություն ունեն դուրս քշել սատանային երեխաների կյանքերից
«Այսպես է ասում Տերը. «Դադարեցրո՛ւ ձայնդ լալուց և աչքերդ արտասուքից, որովհետև վարձք կա քո գործի համար, – ասում Է Տերը: – Եվ ետ պիտի դառնան թշնամու երկրից, և հույս կա քո ապագայի համար, – ասում Է Տերը, – և որդիները ետ պիտի դառնան իրենց սահմանը»»:
Երեմիա 31. 16, 17
Հիսուսը ազատել է մեզ անեծքից: Շատերս լավ գիտենք սա, երբ խոսքը վերաբերվում է մեղքին, հիվանդությանը, աղքատությանը: Բայց հաճախ չենք հասկանում, որ փրկությունը զորություն ունի նաև այն կործանարար ազդեցությունների վրա, որոնք սատանան փորձում է բերել նաև մեր երեխաների կյանքում:
Երկրորդ օրինաց 28. 16 – 68-րդ խոսքերում նշված են օրենքի անեծքները: Ուշադրություն դարձրու, թե այդ անեծքում ինչ է ասվում երեխաների մասին. «Քո տղաներն ու աղջիկները մեկ ուրիշ ժողովրդի կտրվեն, և աչքերդ կտեսնեն, և ամբողջ օրը նրանց համար կնվաղեն, և քո ձեռքում ուժ չի լինի» (խոսք 32):
«Տղաներ և աղջիկներ կծնես, բայց քոնը չեն լինի, այլ գերության կգնան» (խոսք 41):
Շատ քրիստոնյա ծնողներ զուր տառապում են այդ անեծքից: Նրանց երեխաները գերվում են թմրադեղերի, ալկոհոլի, անառակությունների կողմից: Բայց այդպես չպետք է լինի: Քանի որ Հիսուսը քանդել է օրենքի անեծքը, այդ ծնողները Հիսուսի անունով իշխանություն ունեն հրամայել սատանային և դուրս քշել նրան իրենց երեխաների կյանքերից:
Թույլ մի՛ տուր, որ սատանան բռնակալի նման իշխի քո երեխաների կյանքում: Երբ ապստամբության առաջին նախանշանները տեսնես նրանց մեջ, դավանի՛ր Աստծո խոստումները և հրաժարվի՛ր սատանային որևէ տեղ տալ:
Հիշի՛ր, երեխաները չեն գիտակցում այն անտեսանելի ուժերի գոյությունը, որոնք դուրս են գալիս նրանց դեմ: Այդ դեպքում նրանց փոխարեն դու պետք է դեմ կանգնես այդ ուժերին: Գործի դի՛ր այդ պատասխանատվությունը: Եվ ամեն առիթի դեպքում ծառայիր նրանց սիրով:
Աստված գիտի, թե ինչպես կարելի է ազատագրել քո երեխաներին: Արա՛ քո մասը և վստահի՛ր, որ Նա Էլ կանի Իր մասը: Նա ետ կդարձնի նրանց թշնամու երկրից:
Արմեն Ալեքսանյան