Պատահական սեռական կապերը վնասում են հոգեկան առողջությանը
Երիտասարդները, ովքեր պատահական հարաբերություններ են ունենում, հաճախակի տառապում են դեպրեսիայից: Նրանց մոտ սովորաբար ավելի բարձր են ընդհանուր եւ սոցիալական տագնապի ցուցանիշները: Դա ապացուցել են նաեւ 3900 ուսանողների հարցումները: Նրանցից ոմանք խոստովանել են, որ սեքսով են զբաղվել այնպիսի մարդու հետ, որին ճանաչում են մեկ շաբաթից էլ քիչ: Վերջին ամսվա ընթացքում նման հարաբերությունների մեջ է եղել հարցվածների 11 տոկոսը:
Մասնագետները փաստում են, որ տառապում են ինչպես տղամարդիկ, այնպես էլ կանայք, սակայն կանայք ավելի բացասաբար են արձագանքում պատահական սեքսին: Դրանում հավանաբար մեղավոր են ստերեոտիպերը` տղամարդկանց լուռ կերպով թույլատրվում է ավելի շատ զուգընկերուհիներ ունենալ:
Ըստ վիճակագրական տվյալների` աղջիկներն ավելի հաճախակի են պատահական սեռական հարաբերություններ ունենում, եթե նրանք թմրախոտ են օգտագործում: