Գրեթե կես դար անց վիետնամցուն վերադարձրել են իր կտրված ձեռքը
Ամերիկացի նախկին ռազմական բժիշկը, ով ծառայել է Վիետնամում, 47 տարի պահել է վիետնամցի զինվորի ձեռքը, որը հենց ինքն էլ անդամահատել է ժամանակին:
Եվ ահա, գրեթե կես դար անց, նա որոշել է ձեռքը վերադարձնել սեփականատիրոջը: Դրա համար բժիշկն ԱՄՆ-ից մեկնել է Վիետնամ: Հուլիսի 1-ին նա փոխանցել է ձեռքը տիրոջը, ով այժմ 73 տարեկան է: Նա պատմել է, որ իր վերջույթից զրկվել է 1966-ի հոկտեմբերին:
Վիետնամցին խոստովանել է, որ երջանիկ է, որ մահից հետո վերջույթը կհուղարկավորվի իր հետ: Թոշակառուի խոսքով` իր բոլոր փաստաթղթերը կորել են, ինչի պատճառով էլ իրեն պատերազմի վետերան չեն ճանաչել: Այժմ, երբ ինքը հնարավորություն ունի ապացուցելու, որ հաշմանդամ է, նա հույս ունի որոշակի նպաստ ստանալ: