2 տարեկան երեխան աշխարհի ամենակրտսեր հանճարն է /ֆոտո/
2 տարեկան Ադամ Կիրբին դարձել է բարձր ինտելեկտով մարդկանց “Mensa” միջազգային ասոցացիայի ամենակրտսեր անդամը: Երեխայի IQ-ի մակարդակն ավելի բարձր է, քան համաշխարհային ղեկավարներից ոմանցինը: Փոքրիկն արդեն Շեքսպիր է կարդում եւ սովորում է ճապոներեն, իսպաներեն եւ ֆրանսերեն այբուբենները, գիտի Մենդելեեւիի աղյուսակը եւ արեգակնային համակարգի բոլոր մոլորակները:
Ադամն արդեն անցել է “Stanford Binet”-ի ինտելեկտի թեստը: Նա 141 բալլ է հավաքել: Արդյունքն ապշեցրել է նույնիսկ նրա ծնողներին: Դա ավելին է, քան նույն թեստի համար հավաքել են Մեծ Բրիտանիայի վարչապետ Դեյվիդ Քեմերոնը եւ ԱՄՆ նախագահ Բարաք Օբաման:
Երեխայի ծնողները` Դինը եւ Քերրի-Էնը, ովքեր եւս “Mensa”-ի անդամներ են, հասկացել են, որ իրենց որդին տարբերվում է հասակակիցներից, երբ նկատել են` ինչպես է նա ինքնուրույն փոխում տակդիրները եւ 7 տարեկանների համար նախատեսված գրքեր կարդում: Ադամը նաեւ 2 ամսական եղբայր ունի: Ծնողները համոզված են, որ նա Ադամից ավելի խելացի կլինի: