23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Show must go on…Թոմաս դը Վաալը ԼՂՀ կոնֆլիկտում առաջընթաց չի տեսնում

 ”Քարնեգի՛՛ հիմնադրամի Ռուսաստանի և Եվրասիայի ծրագրերի ավագ վերլուծաբան Թոմաս դը Վաալը կարծում է, որ հայ և ադրբեջանցի ժողովուրդները դեռ ապրում են ԼՂ հակամարտության մասին այն պատկերացումներով, որոնք գոյություն ունեին 20 տարի առաջ: 

”Գլխավոր խնդիրը մնացել է, վստահության դեֆիցիտն ավելի է վատացել”,-այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց նա:

Վերջինս նշեց, որ կոնֆլիկտի շուրջ շատ բան է տեղի ունեցել, սակայն կոնֆլիկտում ոչինչ էլ չի փոխվել:

Ըստ նրա`շատ պատճառներ կան ստատուս-քվոն պահպանելու համար: ”Փոխադարձ վախը, թե ինչ կլինի, եթե վիճակը փոխվի, արդեն իսկ էլեմենտ է”,-նշեց նա: 

Վաալն ասաց, որ այս հարցում նոր կոնֆիլկտ ստեղծելու հավանականությունը փոքր է, սակայն ամեն ինչ մեկ շաբաթում կարող է կորել, եթե սխալ քայլեր արվեն։

”Կարելի է ասել, որ պատերազմը Հյուսիսային Օսեթիայում պլանավորված չէր, բայց եղավ, այնպես որ այդ ամենը այնքան էլ հաճելի չէ, բայց հնարավոր է”,–ասաց նա՝ հավելելով, որ ադրբեջանցի նոր սերունդն աճում է ավելի ագրեսիվ, քան իրենց պապերն են եղել, հայերը նույնպես ագրեսիվ են, բայց պասիվ ագրեսիվ են:

Նրա համար սարսափազդու են նաև Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևի ելույթները:

Քաղաքագետ Ալեքսանդր Իսկանդարյանն էլ հավելեց, որ Մինսկի խումբը հանձնարարություն չունի լուծել այս խնդիրը, և դա հնարավոր էլ չէ անել առանց երկու կողմերի ցանկության: Մինսկի խմբի հիմնական գործառույթն, ըստ նրա, հաստատելն է, որ ”show must go on”:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ