23 Նոյեմբերի, Saturday, 2024
KFC

Քոչարյանն իր ադրբեջանցի ընկերների հետ էր

Այսօր Պատերազմի և խաղաղության լուսաբանման ինստիտուտի և Մեդիա Կենտրոնի համատեղ նախաձեռնությամբ տեղի ունեցավ  քննարկում՝ նվիրված Թոմաս դը Վաալի հեղինակավոր ”Սև այգի. Հայաստանն ու Ադրբեջանը խաղաղության և պատերազմի միջով՛՛ գրքի /2003թ/՝ վերախմբագրված տարբերակով հրատարակմանը: 

՛՛Սև այգին՛՛ Հայաստան–Ադրբեջան հակամարտության կարևոր հետազոտություն է՝ կառուցված ԼՂ հարցի ուսումնասիրման 8–ամյա աշխատանքի, տարածաշրջանում, Մոսկվայում և Վաշինգտոնում անցկացված ավելի քան 120 հարցազրույցի, բացառիկ աղբյուրների՝ ինչպես օրինակ՝ պոլիտբյուրոյի պահոցների նյութերի հիման վրա։ 

Հարցին, թե որն էր անհրաժեշտությունը գիրքը նոր տարբերակով վերահրատարակելու համար, նա պատասխանեց, որ շատ հակասություններ էին առաջացել գրքում տեղ գտած փաստերի, հարցազրույցների վերաբերյալ: Բացի այդ, այն ժամանակ ՀՀ նախագահը Ռոբերտ Քոչարյանն էր, և Վաալը չէր կարող հրատարակել նաև նրա լուսանկարները, որտեղ նա իր ադրբեջանցի ընկերների հետ է: Լուսանկարն արված է 1986 թվականին:

”Նկարում նախագահն իր ադրբեջանցի ընկերների հետ էր նստած: Դա ապացույց էր, որ անձնական մակարդակի վրա չկար կոնֆլիկտ”,-նշեց նա: Վաալիի խոսքով` գիրքը չի օգնել հակամարտության լուծմանը, սակայն հույս ունի, որ գիրքն օգտակար է եղել կոնֆլիկտի էությունը հասկանալու համար:  

Քննարկմանը մասնակից ”Կովկաս” ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը հավելեց, որ այս հակամարտության մասին չեզոք խոսելը ճիշտ է: Բացի այդ ԼՂՀ-ի կանֆլիկտի վերաբերյալ եղած գրականության մեծ մասը ակադեմիական ոճով է գրված և այն ներքին լսարանի համար շատ օգտակար է:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ