26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Այսքանից հետո ինչ դրայվ. Հրապարակ

Լոռու մարզ կատարած աշխատանքասյին այցի ընթւսցքում վարչապետ Կարեն Կարապետյանը հրաժարվեց հարցազրույց տալ տեղական լրատվամիջոցներին։ Վերջիններս վիրավորվեցին կառավարության ղեկավարի՝ լրատվամիջոցների նկատմամբ տարբերակված վերաբերմունքից եւ դա վերագրեցին Կ. Կարապետյանի կողմից մարզայինները ոչ էլիտարների շարքը դասելուն։
Շիրակի մարզում արդեն վարչապետը չկրկնեց լոռեցիների հետ թույլ տված «սխալը»։

Գյումրու զարգացման եւ դրան միտվւսծ ներդրումների մասին երկարատեւ ու հանգամանալի ելույթներից հետո պատրաստակամություն հայտնեց պատասխանել շիրակցի լրագրողների հարցերին։ Հարցերը, որքան Էլ զարմանալի է՝ վարչապետի այցի տրամաբանությունից դուրս էին։

Լրագրողական էթիկայից ելնելով, չեմ քննարկի գործընկերներիս հարցադրումների մոտիվացիան, ճիշտն ու սխալը։ Բայց կա մի բան, որին չանդրադառնալ չեմ կարող։ Մարդը (վարչապետը) պատրաստակամություն հայտնեց մասնակցել Գյումրու զարգացման ծրագրին եւ ընտանիքի անունից խոստացավ 500 հազար դոլարի ներդրում ունենալ։ Բայց արի ու տես՝ շնորհակւսլության փոխարեն նրանից «հաշիվ» պահանջեցին՝ մոռանալով, որ մինչեւ կառավարության ղեկավար լինելը, Կարապետյանը հաջողակ գործարար էր։

Հետեւապես, նման շռայլություն կարող էր իրեն թույլ տալ, մանավանդ որ այդ շռայլությունն ի բարօրություն գյումրեցիների է։ Արժեր արդյոք «սուր» ու «կծու» հարցեր տալ՝ սոսկ ընդդիմադիր երեւալու համար։ Ի վերջո, Կարապետյանն էլ կարող էր, չէ, իր նախորդների նման ձեռքը գրպանը չտանել…

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ