20 Ապրիլի, Կիրակի, 2025
KFC

Եզդիաբնակ գյուղը զրկված է ջրից

Արագածոտնի մարզի եզդիաբնակ Թլիկ գյուղը հայտնվել է անելանելի վիճակում: Խափանվել է գյուղի  ջրի պոմպակայանը և արդեն 20 օր գյուղը զրկված է ջուր ունենալու հնարավորությունից: Խնդրի մասին մեզ տեղեկացրեց «Սինջար եզդիների ազգային միավորում հասարակական կազմակերպության ղեկավար Բորիս Մուրազին.

«Գյուղը արդեն քսան օր է ջուր չունի: Գյուղացիները իրենց միջոցներով գնել են նոր պոմպ, բայց պարզվում է չեն կարող փոխել հին պոմպը, քանի որ այն գտնվում է մի տարածքում, որը  ռուսական զինված ուժերի ենթակայության տակ է: Տարածքը հսկող զինվորականները ասել են, որ պետք է անցագիր ունենան, սակայն գյուղացիների համար անհասկանալի է, թե ումից պետք է անցագիր ստանան: Դիմել են ԱԱԾ՝ անցագիր ստանալու համար, սակայն մնացել են անպատասխան»,-ասաց Բորիս Մուրազին՝ ավելացնելով, որ հիմնականում անասնապահությամբ զբաղվող գյուղի բնակիչները կենդանիներին ջուր տալու, լվացք անելու հնարավորությունից զրկվել են.

«Խմելու ջուր գյուղացիները գնում են դույլերով, իսկ այս պոմպակայանի շնորհիվ կենցաղային այլ կարիքներ էին հոգում: Մարզի իշխանությունները կարծում եմ անգործության են մատնված: Խնդրում եմ բոլոր իրավապաշտպան կազմակերպություններին և լրատվամիջոցներին իրենց ուշադրության կենտրոնում պահել այս խնդիրը»,-ասաց Բորիս Մուրազին

Սինջար լրատվական կենտրոն
KFC

Արխիվ

Ապրիլի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
282930    
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ