Կինը պատահմամբ սոսնձել է շուրթերը
Նոր Զելանդիայի բնակչուհին շփոթված սոսնձել է շուրթերը սուպերսոսինձով` այն քսուքի տեղ դնելով: Կինը սոսինձի սրվակը վերցրել է մթության մեջ, այդ պատճառով էլ չի հասկացել` ինչ է վերցրել:
Սոսնձված բերանով կինը զանգահարել է փրկարար ծառայություն, սակայն չի կարողացել ասել` ինչ է տեղի ունեցել: Նա միայն կարողացել է տարօրինակ ձայներ արտաբերել նվվալով, ոստիկանությունը որոշել է, որ նրա հետ ինչ-որ բան է տեղի ունեցել եւ նրա տուն են ուղարկել փրկարարաներին: Կնոջը տեղափոխել են հիվանդանոց եւ ազատել տառապանքներից:
2010-ին արքայազն Ֆրեդերիկ ֆոն Անխալտը, ով այդ ժամանակ 66 տարեկան էր, պատահմամբ աչքերին էր թափել եղունգների համար նախատեսված սոսինձը: Միջադեպի արդյունքում նրա կոպերը սոսնձվել էին, ինչի պատճառով էլ նրան վիրահատեցին: