24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Օծանելիքի էթիկետ․ ինչպես օգտագործել բույրերը

Օծանելիքի ընտրությունն ու կիրառումը ոչ պակաս կարեւոր են, քան հագուստինը։ Պետք է իմանալ օծանելիքի օգտագործման էթիկետը, քանի որ օծանելիքը զգում եք ոչ միայն դուք, այլեւ ձեզ շրջապատող մարդիկ։

Ահա մի քանի փաստ օծանելիքի կիրառման մասին, որոնք հարկավոր է իմանալ։

Ճշտեք եղանակի տեսությունը

Ավանդաբար համարվում է, որ տաք եղանակին անհրաժեշտ է ավելի թեթեւ բույր ընտրել՝ թարմ ծաղիկների եւ ցիտրուսային հոտերով։ Իսկ ահա ձմռանը պետք է ընռրել ավելի տաք բույրեր՝ սուրճի, շոկոլադի եւ այլն։ Նման բույրերը ամռանը կխեղդեն ձեզ, մինչդեռ ձմռանը կջերմացնեն։

 
 

Հաշվի առեք օրվա ժամանակահատվածը

Բույրն ընտրելիս կարեւոր է հաշվի առնել նաեւ օրվա ժամանակահատվածը։ Խիտ բույրերը ավելի նախընտրելի են երեկոյան ժամերին, թեթեւ՝ ցիտրուսային, ծաղկի բույրերը ցերեկն են հարմար։

Միայնակ մնացեք օծանելիքի հետ

Օծանելիքը պետք է ցանեք միայն տանը եւ այն դեպքում, երբ սենյակում միայնակ եք։ Էթիկետի համաձայն՝ չի կարելի օծանելիքը պայուսակում պահել եւ այն օգտագործել՝ որտեղ պատահի՝ աշխատասենյակում, ռեստորանում, կինոթատրոնում եւ այլն։

Թատրոն, կինո, ցուցահանդես

 

Գոյություն ունի «օծանելիքային դրեսս-կոդ», չգրված օրենքներ։ Օրինակ, կինո, թատրոն կամ ցուցահանդես գնալիս անհրաժեշտ է քիչ քանակի օծանելիք օգտագործել՝ դասական տեսակի։

Կարեւոր ընթրիք

Եթե կարեւոր կամ տոնական ընթրիքի եք գնում, ավելի լավ է խուսափեք ծանր հոտերից, ընտրեք թեթեւ, հաճելի բույր։

 

Աշխատանքային հանդիպումներ, ասուլիսներ

Երբ հավաքվում են մի քանի տասնյակ մարդիկ, նրանցից յուրաքանչյուրը մի տեսակի բույր է տարածում, եւ դրանց միասնությունը գլխացավի պատճառ է դառնում։ Նման հանդիպումների գնալիս օգտագործես չեզոք բույրեր եւ շատ քիչ։

Այց բժշկին

Բժշկի աշխատասենյակը ձեր օծանելիքի ցուցադրության վայրը չէ։ Ի վերջո, հիվանդանոցում կարող է ձեր կողքին աստմայով հիվանդ կամ ալերգիկ մարդ լինել, եւ վատանա օծանելիքի հոտից։ Բժշկի գնալուց խուսափեք ամեն տեսակի օծանելիք օգտագործելուց։

Օծանելիքից կամ գոնե թունդ օծանելիքից պետք է խուսափել նաեւ օդանավակայանում։

 

Աշխատավայր

Աշխատավայրում օգտագործեք նուրբ օծանելիք եւ ոչ մի դեպքում այնտեղ մի թարմացրեք այն, նույնիսկ եթե կարծում եք, որ հոտը անցել է։

 
KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ