03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ոչ թե սեր, այլ օրգա՞զմ

Սեքսոպաթոլոգ, հոգեթերապևտ  Մարատ Զաքարյանը այսօր “Հենարան” ակումբում լրագրողների հետ հանդիպման ժամանակ խոսեց սեռական աններդաշնակության և դրա տեսակների մասին:

Հոգեթերևապևտ, սեքսոպաթոլոգը նախ տեղեկացրեց, որ բոլոր զգացմունքներից ամենակարևորը ոչ թե ինչպես ընդունված է համարել “սերն” է, այլ օրգազմը: Այդ պատճառով էլ նա նպատակ ունի իրազեկել հասարակությանը այդ բնական երևույթը կանխարգելող պատճառների մասին:

Առաջին պատճառը, որը կարող է առաջացնել զույգերի մոտ աններդաշնակություն դա սոցիալ հոգեբանական պատճառն է.”Եթե  ընտանիքում հոգսերը շատ են, շատ երեխաներ կան այդ ընտանիքներում հիմնականում այս պատճառը բացառվում է, իսկ այն ընտանիքներում, որտեղ մեկ կամ երկու երեխա է լինում ժամանակը ավելի շատ է լինում և ավելի շատ են վիճում ֆինանսականի և այլ հարցերի շուրջ, որը բերում է սեռական սառնության ” ,-փաստեց Մարատ Զաքարյանը:

Երկրորդ պատճառը դա սեռավարքային աններդաշնակությունն  է, այսինքն անկողնում ամուսինների վարքը:

Պետք է անկողնում տղամարդն ու կինը համապատասխանեն իրար: Նման դեպքերում սեռական ցանկության նվազում է տեղի ունենում, որը կամաց-կամաց հանգեցնում է ընտանեկան կոնֆլիկտների և սա բերում է լուրջ խնդիրների, ընդհուպ  մինչև ամուսնալուծություն: Սեքսոպաթոլոգը հիշեցրեց, որ խորհրդային տարիների համեմատությամբ ամուսնալուծությունների թիվը գնալով աճում է:Ըստ նրա դա կապվում է մարդկային մտքի զարգացումների հետ:

Երրորդ պատճառը, որը նույնպես կարևորվում է սեքսոպաթոլագի կողմից դա՝ կեղծ սեռական պատկերացումներն է կամ այսպես ասած  չիմացությունը: Որպես օրինակ մատնանշեց, որ մի երիտասարդը կարող է ասել թե ինքը 12  սեռական ակտ է ունեցել մեկ գիշերվա ընթացքում, մյուս երիտասարդը, որը 5-6 հարաբերություն է ունեցել կարծում է թե իր մոտ ինչ որ բան նորմալ չէ: Սա արդեն պատճառ է դառնում, որ երիտասարդի մոտ հոգեբանական խնդիրներ առաջանան, որն էլ իր հերթին անդրադառնում է սեռական ցանկության վրա:

Նա տեղեկացրեց, որ ժամանակին կար այսպիսի բժշկական մոտեցում,որը լիմիտովորում էր սեռական ակտերի քանակը.”Այն ժամանակ նշվում էր, որ մարդը իր կյանքի ընթացքում 3 հազարից մինչև   3500 անգամ է սեքսով զբաղվում: Սակայն իմ մոտեցմամբ սա շատ անհատական է:Մեկի մոտ այս թիվը կարող է լինել 2 հազար մյուսի մոտ 5 հազար”:

Սկզբնական շրջանում անհամատեղելիության բացահայտման պատճառով ամուսնալուծությունների թիվը կազմում է 60-70 տոկոս:

Henaran.am-ի հարցին, թե որ տարիքից է հարկավոր զբաղվել երեխայի սեռական դաստիարակությամբ Մարատ Զաքարյանը պատասխանեց. “Դեռ չծնված հարկավոր է զբաղվել սեռական դաստիարակությամբ, երեխային պետք է անընդհատ հետևել և ուշադիր լինել նրա սեռական վարքագծի նկատմամբ”

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ