27 Նոյեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Արման Խաչատրյանն իր երկրպագուների համար անակնկալ ունի

Ժողովրդական երգիչ Արման Խաչատրյանը    երգել սկսել է վաղ մանությունից, բայց պրոֆեսիոնալ երգարվեստով սկսել է զբաղվել 2010 թվականից:

«Որպես այդպիսին՝ առաջին մեծ բեմն ինձ համար եղել է «Ժողովրդական երգիչ» նախագծի բեմը: Հենց այդ ժամանակ ես առաջին անգամ  պրոֆեսիոնալ երաժիշտների հետ բեմ դուրս եկա:

Ես Գեղարքունիքի մարզի Լիճք գյուղից եմ, բայց 2010-ից տեղափոխվել եմ Երևան: Սովորել եմ Առնո  Բաբաջանյանի անվան պետական երաժշտամանկավարժական քոլեջում: 2012-ին ես  մասնակցեցեցի «Ժողովրդական երգիչ» նախագծին՝ երրորդ եթերաշրջանին, ու դա այդ տարիքում ինձ համար նվաճում էր: Բացի այդ՝ այդ նախագիծն ինձ փորձ տվեց», –Henaran.am-ի թղթակցի  հետ զրույցում նշեց երգիչը:

Արման Խաչատրյանն ընդգծեց՝ 2017- ի սկզբին արդեն իսկ հասցրել է համերգաշարով հանգիսատեսին ներկայանալ: Երգիչը նշեց՝ առանձնահատուկ ջերմ ընդունելության է արժանացել հատկապես Շվեդիայում:
Արման Խաչատրյանն իր երկրպագուների համար անակնկալներ ունի: Նա,  մի փոքր բացելով փակագծերը,  մեզ հետ զրույցում պատմեց  դրանցից մի քանիսի մասին:
«Առաջիկայում նախատեսում եմ CD թողարկել: Այդ ուղղությամբ աշխատանքներն արդեն իսկ մեկնարկել են: Կարծում եմ՝ ամռանը կամ աշնանն արդեն CD-ն պատրաստ կլինի: Տեսահոլովակ նկարահանելու ցանկություն էլ կա, սակայն որոշակի խնդիրներ կան, և եթե այդ խնդիրները հաղթահարվեն, հնարավոր է՝ այս տարվա ընթացքում ունենամ նաև տեսահոլովակ», – նշեց Արմանը:

Ըստ երգչի՝ հանդիսատեսը իրեն սիրեց ու հիշեց հատկապես Երվանդ Սարդարյանի «Քարավան» երգով, որը հետագայում իր համար դարձավ այցեքարտ:
Երգիչը նշեց՝ ինչպես բազմաթիվ ոլորտներում, այնպես էլ երգարվեստում ճանապարհը հեշտ չէ, ընսհակառահը՝ քարքարոտ է, բայց դա պատճառ չի եղել, որ ինքն  ընկճվի կամ ընկրկի:

«Երբեք չեմ ընկճվել, քանի որ շատ եմ սիրում երգարվեստը: Երգն ինձ համար ապրելակերպ է ու կյանք:  Ես պարզապես չեմ կարող պատկերացնել իմ կյանքն առանց երգի», – եզրափակեց Արման Խաչատրյանը:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ