Գերի ընկածը Ադրբեջանի ԶՈՒ-ում չէ․ հրաժարվում են իրենց գերուց
Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտարարություն է տարածել, որում նշել է, որ Ղարաբաղում գերի վերցված Էլնուր Հյուսեին Զադեն երկրի զինվաշ ուժերի շարքում չէ, գրում է ադրբեջանական haqqin.az-ը։
Հայտարարության մեջ ասվում է, որ վերոնշյալ զինծառայողը պարբերաբար խախտել է կարգապահությունը, դասալիք է դարձել ու արդյունքում հեռացվել է զինված ուժերից։
Հիշեցնենք, որ փետրվարի 1-ին` ժամը 15.00-ի սահմաններում, ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծի հյուսիսային (Թալիշ) ուղղությամբ հակառակորդը, օգտագործելով եղանակային մառախլապատ պայմանները, ձեռնարկել է հետախուզադիվերսիոն ներթափանցման փորձ: Կազմակերպված հակադիվերսիոն գործողության արդյունքում՝ առաջնագիծը պաշտպանող հայկական ուժերին հաջողվել է գերեվարել ադրբեջանական բանակի զինծառայող` 1995թ. Բարդա քաղաքում ծնված Էլնուր Հյուսեին Զադեին: