03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Աշխարհի ամենավտանգավոր քաղաքները /ֆոտո/

Հոնդուրսի Սան-Պեդրո-Սուլու քաղաքը “ծաղկում է” անօրինության եւ աղքատության մեջ: Ամեն տարի այստեղ 100 հազար մարդուն 169 բռնի սպանություն է բաժին ընկնում: 712 հազար բնակչությամբ քաղաքում առնվազն 3 սպանություն է տեղի ունենում:

Այն տարածված կարծիքը, ըստ որի Մեքսիկա պետք է այցելեն միայն այն զբոսաշրջիկները, որոնք զենք կրելու իրավունք ունեն եւ տիրապետում են կրակելու ունակություններին, բոլորովին էլ հոլիվուդյան միֆ չէ:  Ոչ մի հարուստ պատմություն եւ մշակութային արժեքներ չեն կարող համեմատվել այն հանցավորության հետ, որ կատարվում է Մեքսիկայում: Մեքսիկական Սիուդադ-Խուարեսը մշտապես հայտնվում է ամենավտանգավոր քաղաքների ցանկում, քանի որ թմրավաճառությունը եւ պատերազմները նարկոդիլերների միջեւ նորությունների առաջին տողերից չեն բացակայում:

Երկար տարիներ Ռիո-դե-Ժանեյրոն կրում էր Բրազիլիայի ամենավտանգավոր քաղաքի տիտղոսը, այժմ էստաֆետան ընդունել է Մասեյոն, որը 2009-ին ճանաչվել է մոլորակի ամենավտանգավոր կետը:

Մեքսիկական Ակապուլկո քաղաքի լողափերը ամենագեղեցիկներից եւ հայտնիներից են աշխարհում: Սակայն բացի տուրիստական դրախտ լինելը, այս վայրերը հայտնի են նաեւ իրենց վտանգավորությամբ: Ըստ վիճակագրության` Ակապուլկոյում 100 հազար մարդուն տարեկան բաժին է ընկնում 28 բռնի մահ:

Եգիպտական Շարմ էլ-Շեյխում կարելի է ոչ միայն հեքիաթային բնապատկերներ տեսնել, որոնք գրավում են միլիոնավոր զբոսաշրջիկների, այլ նաեւ բախվել զինված հարձակումների, գողությունների եւ բռնաբարությունների դեպքերի հետ:

Կուալա-Լումպուրը Մալազիայում եւս կարող է պարծենալ հիասքանչ բնապատկերներով,, մշակույթով եւ…հանցագործ պատմություններով: Զարմանալի է, բայց վերջին 3 տարում հանցավորության մակարդակն այնտեղ աճել է 70 տոկոսով:

ՀԱՀ-ի Յոհաննեսբուրգ քաղաքն ամեն ինչում մրցակցում է Նյու-Յորքի հետ` կենսակերպով, տուրիստական ծառայություններով եւ այլն: Սակայն տուրիստական գործակալությունները այն մշտապես ամենավտանգավոր քաղաքների ցանկում են ներառում: Օրը ցերեկով փողոցներում կրակոցները սովորական են այստեղ: 

Վենեսուելայի մայրաքաղաք Կարակասը հաճախ դառնում է նարկոդիլերների եւ ավազակախմբերի բախման վայրը` փողոցային պատերազմներով եւ խաղաղ մարդկանց վրա հարձակումներով: Որոշ թաղամասերում չափազանց վտանգավոր է, եւ իշխանությունները բացահայտորեն զգուշացնում են մարդկանց այդ մասին: 

Մարոկկոն հիանալի երկիր է` հրաշալի ավանդույթներով: Շատերն այստեղ են գալիս անապատը տեսնելու համար, սակայն Մարակեշը շատ վտանգավոր քաղաք է, եւ նույնիսկ պետական կառավարական կայքէջում իշխանություններն զգուշացնում են զբոսաշրջիկներին` լավ մտածել, նախքան այդ քաղաքն այցելելը:

ԱՄՆ-ի Նոր Օռլեանի քաղաքի որոշ թաղամասեր, որտեղ բնակվում են ցածր եկամուտներով մարդիկ, հայտնի են իրենց հանցավորությամբ: Դա բացատրվում է “Կատրինա” փոթորկի հետեւանքներով, որը դատարկեց քաղաքը 8 տարի առաջ` վիթխարի վնաս հասցնելով հատկապես տնտեսությանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ