03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Բժիշկները խուճապի մեջ են. աղջիկը 3 տարի չի հանել կորսետը` հանուն բարակ մեջքի /ֆոտո/

Բեռլինի 24-ամյա բնակչուհի Միշել Կոբկեն ծայրահեղ քայլերի է դիմել` գեղեցկության իր իդեալին հասնելու համար: Աղջիկը 3 տարի չի հանել կորսետը` հանուն բարակ իրանի:

Գերմանուհու խոսքով` ինքը տառապել է կազմվածքի պատճառով: Հարազատները խորհուրդ են տվել հպարտանալ իր 64 սմ-անոց իրանով, սակայն աղջիկն արտասվել է ամեն անգամ հայելու մեջ նայելիս: Այն միտքը, որ իր կողքին քայլում են նրբագեղ իրանով աղջիկներ նրան հանգիստ չէր տալիս, ինչի հետեւանքով էլ նա որոշել է հասնել իր նպատակին` առանց դիետաների: Նա այնքան է սովորել կորսետին, որ այն չի հանել նույնիսկ քնելու ժամանակ: Արդյունքում` նրա իրանը 64 սմ-ից 40 սմ-ի է հասել: Աղջկա խոսքով` այժմ ինքն իրեն վստահ եւ բարդույթներից ազատված է զգում:

Այն բանից հետո, երբ Միշելի մասին լուրերը հայտնվեցին լրատվամիջոցներում, բժիշկներն սկսեցին խուճապահար հայտարարել, որ ոչ ոք չհետեւի նրա օրինակին: Մասնագետները հավաստիացնում են, որ այդքան երկար ժամանակով կորսետ կրելը կարող է լուրջ առողջական խնդիրների պատճառ դառնալ, այդ թվում` սրտի հետ կապված:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ