26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Արյունը Ծառուկյանի վրա է մնալու. Ժողովուրդ

Վերջերս ակտիվացել են Գյումրու նախկին քաղաքապետ Վարդան Ղուկասյանի՝ Աժ պատգամավոր առաջադրվելու մասին խոսակցությունները, եւ խոսքը վերաբերում է «Ծառուկյան» դաշինքի ռեյտինգային ցուցակով առաջադրվելուն։ Գյումրիում մտավախություն կա, որ նրա մասնակցությունը կբերի արյունալի բախման։ Եվ 2007, ե1 2012 թվականների ընտրություններն ավարտվել են նախընտրական կամ հետընտրական արյունալի բախումներով։

2007-ին նրա որդու մասնակցությամբ հայտնի փոխհրաձգությունը տեղի ունեցավ որի ժամանակ, ըստ մամուլի հրապարակումների, սպանվեց մանկահասակ երեխա, իսկ 2012-ին չկարողանալով մարսել պւսրտությունը՝ Ղուկասյանները քաղաքի կենտրոնում օրը ցերեկով հարձակում կազմակերպեցին Մարտուն Գրիգորյանի կողմնակիցների վյա, որոնցից մեկը սպանվեց։

Հիմա ինտրիգն այն է, թե արդյո՞ք Ծառուկյանը կհամաձայնի փոխանակել Գյումրիից ստանալիք 3-4 հազար ձայնը հեղինակության կորստով, որը կառաջանւս ամբողջ երկրով մեղմ ասած, բարի համբավ չունեցող Վարդանիկի՝ իր անվամբ դաշինքով հանդես գալու դեպքում։

Այստեղ հետաքրքիր է, թե ինչու իշխանությունը չի արգելում Վարդանիկին խաղեր տալ, քանի որ բոլորն էլ գիտեն, որ նրա ու որդու վրա քրեական բնույթի տարբեր գործերի կոմպրոմատների հաստափոր տրցակ կա։ Չնայած զարմանալու բան չկա, եթե նկատի ունենանք, որ, ի վերջո, օդիոզ նախկին քաղաքապետի թափելիք արյունը քաղաքականապես Ծառուկյանի վրա է մնալու։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում:

 

 

 

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ