08 Հունիսի, Կիրակի, 2025
KFC

Նոր հրաժարական. Ժամանակ

Առաջիկա օրերին Արտաշատի քաղաքապետի պաշտոնից հրաժարական կտա նաեւ նախկին վարչապետ Հովիկ Աբրւսհամյանի որդին՝ Արգամ Աբրահամյանը։ Հայտնի է, որ Հովիկ Աբրահամյանի՝ ՀՀԿ-ից դուրս գալուց հետո նրա ազգականներն ու բարեկամները լքում են իրենց պաշտոնները։ Երեկ հայտնի դարձավ, որ Արարատի մարզպետ Ռուբիկ Աբրահամյանն է հրաժարականի դիմում գրել։ Ավելի վաղ Հովիկ Աբրահամյանի փեսան էր ազատվել Զվարթնոցի մաքսատան ղեկավարի պաշտոնից։

Չի բացառվում, որ հրաժարականի որոշումներ կայացնեն մարզի Նորաշեն, Մխչյան, Արեւշատ եւ Դիտակ համայնքների ղեկավարները, ովքեր Հովիկ Աբրահամյանի հայտարւսրությունից հետո հրավիրվել են ՀՀ ոստիկանության Արարատի մարզային վարչություն։ Նշենք, սակայն, որ Արգամ Աբրահամյանը քաղաքապետի պաշտոնից հեռանալով չի զրկվելու դիրքից։ Նրա աները՝ Գագիկ Ծառուկյանը որոշել է փեսային իր ցուցակով Աժ տանել։

Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ