22 Օգոստոսի, Ուրբաթ, 2025
KFC

Ամառն ու սեքսի ցանկությունը

Սեռական հարաբերություններ ունենալու ցանկությունը ամռանը նվազում է: ”Նվազում են սեռական ակտերը, թուլանում է ցանկությունը”,-Henaran.am-ի հետ զրույցում ասաց սեքսոպատոլոգ-հոգեթերապևտ Մարատ Զաքարյանը: Այս փաստը կապված է ամառային շոգերի հետ: 

”Որովհետև շոգերին կարծես թե մի քիչ էլ տրամադրություն չկա, մարդիկ սեռական հարաբերություն ունենալու հավես չեն ունենում”,-նշեց նա:

Զաքարյանը միաժամանակ ասաց, որ ցանկությունը հնարավոր է դառնում վերականգնել օրինակ, երբ քաղաքից դուրս են գնում կամ մեկնում են ծովափ:

”Եթե քաղաքից դուրս են գալիս, գնում են հանգստյան տներ, ծովափ, այնտեղ ավելի են ակտիվանում: Սակայն գարնան ակտիվությունը չի կարելի համեմատել ոչ ամառվա, ոչ ձմեռվա, ոչ աշնան ակտիվության հետ”,-ասաց Զաքարյանը` հավելելով, որ ամռանը սեռական ակտիվության նվազումը չի կարելի համեմատել աշնանային պասիվության հետ:

KFC

Արխիվ

Օգոստոսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
25262728293031
Հուլիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ