19 Փետրվարի, Հինգշաբթի, 2026
KFC

Շվեդիայում կբացվի “ABBA” խմբի թանգարանը /վիդեո/

2013-ի գարնանը Ստոկհոլմում կբացվի թանգարան` նվիրված աշխարհահռչակ “ABBA” խմբին: Խմբի անդամները նշել են, որ այն շվեդական երաժշտության “փառքի սրահ” կլինի: Թանգարանում կներկայացվեն Բյորն Ուլվեուսի, Բեննի Անդերսոնի, Ագնետա Ֆելտսկուգի, Աննա-Ֆրիդ Լյուգստադի անձնական իրերը, բեմական կոստյումները եւ նրանց երաժշտական գործիքները:

Բյորն Ուլվեուսը հույս է հայտնել, որ թանգարանի բացմանը կհանդիպի խմբի բոլոր անդամներին: Սակայն երաժիտը նշել է, որ իրենք չեն վերամիավորվի: “Մենք միակ խումբն ենք այդ մակարդակում, որը երբեք չի վերամիավորվել: Եվ դա հիանալի է”,-հայտնել է Բյորնը:

Շվեդական  “ABBA” խումբը, որի անվանումը կազմված է խմբի անդամների անունների առաջին տառերից, կազմավորվել է 1970-ին եւ գոյություն ունեցել մինչեւ 1982-ը: Խմբի առաջին`  “Ring Ring” ալբոմը թողարկվել է 1973-ին: 2005-ին թողարկվել է  “ABBA The Complete Studio Recording” սկավառակը, որում ընդգրկված էին խմբի 9 ստուդիական ալբոմները:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ