26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Մեծ Բրիտանիայի վարչապետը կմեկնի Թուրքիա

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը Թուրքիայի նախագահ  Ռեջեփ Թայիփ Էրդողանի և վարչապետ Բինալի Յըլդըրըմի հետ հանդիպելու նպատակով հունվարի 26-27-ը ընկած ժամանակահատվածում կլինի Թուրքիայում: Ինչպես հաղորդում է թուրքական «F5haber» լրատվական կայքը, սպասվում է, որ Մեյը Թուրքիայի ղեկավարության հետ կքննարկի տնտեսական, պաշտպանական, առողջապահական և անվտանգության ոլորտների վերաբերյալ հարցեր:

Աղբյուրը նշում է, որ  սա Մեծ Բրիտանիայի նորընտիր վարչապետի առաջին այցն է Թուրքիա:

Մեծ Բրիտանիայի կառավարության խոսնակը լրագրողների հետ զրույցում խոսելով  Մեյի կայանալիք այցի մասին , պատասխանել է նաև  2016թ. հուլիսի 15-ին Թուրքիայում  տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձի մասին հարցին: Լրագրողները հետաքրքրվել են թե, արդյո՞ք Մեծ Բրիտանիայի մոտ անհանգստություն չի առաջացել այդ իրադարձությունների վերաբերյալ: Ի պատասխան դրան , խոսնակը ասել է,  որ իրենք  լիակատար աջակցությունն են հայտնել Թուրքիայի «ժողովրդավարությանը» և մի շարք կառույցներին այդ օրերին:

Նա շեշտել է, որ այս այցը ցույց է տալու, որ Թուրքիան իրենց համար հանդիսանում է անփոխարինելի գործընկեր` անվտանգության և պաշտպանական հարցերում

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ