25 Նոյեմբերի, Երկուշաբթի, 2024
KFC

Հարսանիքն ավարտվել է փեսայի ձերբակալությամբ, հարսի` ուղեղի ցնցումով

Շվեդական հարսանիքն ավարտվել է փեսացուի ձերբակալությամբ: Տղամարդուն մեղադրում են հյուրերին ծեծելու եւ ոչ սթափ վիճակում մեքենա վարելու մեջ:

Փեսացուն իրեն ոչ պատշաճ է սկսել պահել պսակադրությունից հետո կազմակերպված խնջույքին: Ականատեսները պատմել են, որ նա հյուրերի վրա աթոռներ եւ այլ առարկաներ է նետել: Հյուրերն ստիպված են եղել ոստիկանություն կանչել, երբ նա բռունցքներով հարձակվել է մի քանի հյուրերի, ինչպես նաեւ` հարսնացուի վրա: 

Խնջույքի ժամանակ նա անհասկանալի պատճառներով տուն գնալու ցանկություն է հայտնել: Հարսնացուն, ամենայն հավանականությամբ, որոշել է նրան կանգնեցնել, սակայն փեսացուն հրել է նրան: Կինն ընկել է եւ ուժեղ հարվածել գլուխը: Նրան հիվանադանոց են տեղափոխել` ուղեղի ցնցումի կասկածանքով:

Փեսացուն, այնուամենայնիվ, որոշել է մեկնել, սակայն նրան կանգնեցրել է ոստիկանությւոնը եւ բաժանմունք տեղափոխել, որտեղ հարբած փեսացուն քնել է, սիկ առավոտյան նրան ազատ են արձակել:

KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ