Հնդկաստանում ջրհեղեղի զոհերի թիվը 6.500-ի հասնի /վիդեո/
Հնդկաստանի հյուսիսում հզոր ջրհեղեղի հետո իրականացվող փրկարարական աշխատանքները դադարեցվել են նոր հորդառատ անձրեւների եւ դրանց հետեւանքով առաջացած սողանքների պատճառով: Ինչպես հաղորդում է “BBC”-ն, զինվորականներին հաջողվել է աղետի գոտուց էվակուացնել 70 հազար մարդու:
Ներկա պահին օգնության է սպասում 22-50 հազար մարդ, որոնք արգելափակված են երկրի տուժած տարածքներում` ճանապարհների եւ կամուրջների փլուզման հետեւանքով:
Ուտարակհանդ նահանգի իշխանությունների տվյալներով` ջրհեղեղի եւ սողանքների զոհերի թիվը հնարավոր է հասնի 6.500-ի: Նշենք, որ ավելի վաղ հայտարարվել էր 180 զոհի մասին: