Հո ցուցահանդես չի, բազար ա էլի /վիդեո/
85-ամյա Ազնիվ տատին բոլորը գիտեն: «Դու երեւի առաջին անգամ ես ստեղ, դրա համար չես լսել»,-ասում է տատը: Սանահինի վանական համալիրից ներքեւ իր ստեղծագործություններն է ցուցադրում:
«Հո ցուցահանդես չի մինակ, ծախում էլ եմ, թոշակս չի հերիքում, իմ հալալ քրիտիքն ա, իմ աչքերի հաշվին»,-ասաց Ազնիվ տատը Henaran.am-ին:
Տատի խոսքով, իր մոտ ամեն ինչ ստացվում է` գործել, մեծ ոգեւորությամբ պետությունների դրոշներն է ցույց տալիս ու բացատրում` որը որ երկրի դրոշն է:
«Դե ծախվում ա, դժգոհ չեմ, նայած օր»,-ասաց նա:
Ազնիվ տատի հետ զրույցի այլ մանրամասները տեսանյութում: