03 Հոկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Ե ՞րբ է սեքսի համար ամենահարմար ժամանակը

Երբ կնոջ եւ տղամարդու միջեւ նոր են հարաբերություններ սկսվում, դա յուրօրինակ փուլ է: Շատերը մտածում են` ինչպես պահել իրենց, ինչ հագնվել, ինչպես սիրախաղ անել: Սակայն ամենակարեւորը մնում է մեկ հարց` ե՞րբ կարելի է անցնել սեքսի: Արժե զսպե՞լ կրքերը, թե՞ հակառակը` ամբողջությամբ տրվել կրքին:

1. Կարիք չկա անկողին մտնել, եթե դուք հոգեբանորեն լիովին պատրաստ չեք: Այլ կերպ ասած` կարիք չկա զոհ գնալ ակնթարթային զգացողություններին: Դուք պիտի ցանկանաք այդ տղամարդուն նույնիսկ երբ նա ձեր կողքին չէ: 

2. Հարաբերությունների շատ վաղ փուլում սեքսը թույլ չի տալիս զուգընկերոջը օբյեկտիվ գնահատական տալ: Ենթագիտակցաբար դուք այն “ավելի լավ” եք պատկերացնում, քանի որ դուք ինտիմ մտերմություն եք ունեցել: 

3. Սպասումը կարող է բարելավել հարաբերությունների հեռանկարները: Ընդամենը մի քանի պլատոնական ժամադրություններ եւ դուք կստեղծեք հարաբերությունների որոշակի հոգեւոր հիմք, իսկ զուգընկերոջ մեջ անհատականություն կտեսնեք:

4. Սպասումը դրական է ազդում ցանկության ուժեղացման վրա: Անմոռանալի ժամանակ է, երբ դեռեւս սեքս չի եղել, ամեն ինչ ճիշտ ուղղությամբ է գնում, իսկ տղամարդու յուրաքանչյուր հպում հաճելի սարսուռ է առաջացնում: Չարժե նման հիանալի հարաբերությունները փոխարինել սեքսով առաջին հանդիպմանը:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ