26 Նոյեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

10 տարի առաջ այս օրը Ստամբուլում սպանվեց Հրանտ Դինքը

Տասը տարի առաջ այս օրը դավադրաբար սպանվեց մեծանուն պոլսահայ լրագրող, Թուրքիայում լույս տեսնող հայկական «Ակօս» թերթի հիմնադիր և գլխավոր խմբագիր Հրանտ Դինքը:

Դինքը ծնվել է 1954 թվականին Մալաթիայում, 1961 թվականին ընտանիքի հետ տեղափոխվել էր Ստամբուլ:  Մեծացել է  Գեդիքփաշայի հայկական որբանոցում, որի ճամբարի՝ «Քամփ Արմենի» ղեկավարումը տարիներ անց ստանձնելու էր կնոջ Ռաքել Դինքի հետ միասին:

Լրագրողի գործունեությունը սկսել է համայնքային թերթերում փոքր գրաքննադական հոդվածներ գրելով: Հայկական համայնքի ներփակվածությունը, հայկական թերթերի միայն հայերենով հրապարակումները պատճառ դարձան, որ Հրանտը 1996 հիմնի նաև թուրքերեն հրապարակվող «Ակօսը» շաբաթաթերթը:

«Հայ համայնքը շատ ներփակ է ապրում, եթե մենք մեզ լավ ներկայացնենք, բոլոր կարծրատիպերը կվերանան»,-ասում էր նա:

Նա կարծում էր, որ հայ համայնքը բացի պատրիարքարանից պետք է ունենա նաև քաղաքացիական կենտրոն:

Դինքը, ինչպես և բոլոր նրանք, ովքեր Թուրքիայում բարձրաձայնում էին Հայոց ցեղասպանության մասին, քրեական օրեսգրքի  301-րդ հոդվածով դատապարտվել  է 6 ամսյա ազատազրկման:

Նա հետապնդումների է ենթարկվել հատկապես իսլամացված և ծպտյալ հայերի մասին հրապարակումների պատճառով: Հատկապես աղմկահարույց էր Աթաթուրքի հոգեզավակ, Թուրքիայի առաջին կին օդաչու Սաբիհա Գյոքչեի հայկական ծագման մասին բացահայտումը:

Հիշեցնենք, որ Հրանտ Դինքը սպանվել է 2007թ. հունվարի 19-ին՝ Ստամբուլի Շիշլի թաղամասում գտնվող «Ակօս» թերթի խմբագրատան մուտքի մոտ՝ թիկունքից հասցված հրազենային վնասվածքից: Դինքի սպանության մեղադրանքով կարճ ժամանակ անց ձերբակալվել է Օգյուն Սամասթը, որը խոստովանել է իր հանցանքը: Հանցագործությունը պատվիրված և կազմակերպված է եղել: Սպանության բացահայտմանն ուղղված քրգործը հետաքննվում է մինչև օրս: Դատավարության շրջանակներում բազմաթիվ ձերբակալություններ  են տեղի ունեցել, ձերբակալվել են նաև մի շարք թուրք բարձրաստիճան պաշտոնյաներ, անվտանգության աշխատակիցներ:

Աղբյուր`    Ermenihaber.am
KFC

Արխիվ

Նոյեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
    123
45678910
11121314151617
18192021222324
252627282930 
Հոկտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ