Մարզպետը «խուճապահար» մաքրվում է. Ժողովուրդ
ՀՀ Սյունիքի նորանշանակ մարզպետ Վահե Հակոբյանը շարունակում է մարզպետարանում կադրային փոփոխություններ իրականացնել: Օրաթերթին հայտնի դարձավ որ վերջինս Ամանորի նախաշեմին դեկտեմբերի 30- ին, մարզպետարանի աշխատակազմի ներքին աուդիտի բաժնի պետի պաշտոնից Մհեր Հայրյանին ազատելու մասին կարգադրություն է ստորագրել: Ըստ այդմ, Հայրյանը հունվարի 9-ից ազատվել է պաշտոնից: Թեեւ կարգադրության մեջ նշված է, որ մարզպետը Հայրյանին պաշտոնից ազատել է
` հաշվի առնելով վերջինիս անձնական դիմումը, այնուամենայնիվ հայտնի է, որ մարզպետը աստիճանաբար ազատվում է նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի կադրերից:
«ժողովուրդ»-ը գրել էր, որ Վ. Հակոբյանը նախընտրական այս շրջանում «խուճապահար» սկսել է «լիսկայազերծ» անել մարզպետարանը` աշխատանքից ազատելով խորհրդական Միշա Հովհաննիսյանին, օգնականներ Զարզանդ Նիկողոսյաևին, Վիկա Դավթյանին, գյուղատնտեսության եւ բնապահպանության վարչության պետ Սամվել Թանգյանին, ֆինանսատնտեսագիտական բաժնի պետ Հ. Հովհաննիսյանին:
Օրվա մյուս հրապարակումներին ծանոթացեք թերթի այս համարում: