“Facebook”-ը խոստովանել է, որ ինֆորմացիայի արտահոսք է եղել
Էլեկտրոնային փոստի հասցեի եւ բջջային հեռախոսահամարների տեխնիկական թերության արդյունքում “Facebook“-ի 6 մլն օգտատերեր տեսանելի են դարձել այլ օգտատերերի: Այդ մասին հայտարարվել է սոցկայքի պաշտոնական հաղորդագրության մեջ:
Ընկերությունը շեշտել է, որ օգտատերերի անձնական ինֆորմացիան տեսել են միայն նրանք, ովքեր ծանոթ են տեխնիկական թերությունից տուժած օգտատերերին: Գովազդատուներին եւս օգտատերերի տվյալները չեն փոխանցվել:
“Facebook“-ում հավաստիացնում են, որ անսարքությունը հարթվել է, իսկ այն օգտատերերը, ովքեր տուժել են թերությունից, համապատասխան նամակներ են ստացել ընկերությունից: Սոցկայքի ղեկավարությունը նշել է նաեւ, որ դեռեւս ապացույց չկա, որ ինֆորմացիայի արտահոսքը որեւէ բացասական հետեւանքներ է ունեցել օգտատերերի համար: Բացի այդ, “Facebook“-ը որեւէ բողոք չի ստացել տեխնիկական թերության վերաբերյալ: Ընկերությունը կարծում է, որ դրանք շատ չեն լինի, քանի որ անձնական տվյալները երեւացել են միայն նրանց մոտ, ովքեր եղել են տուժած օգտատերերի ընկերների ցանկում: