06 Սեպտեմբերի, Saturday, 2025
KFC

Աշակերտուհուն սիրահարված ուսուցչին ազատազրկման են դատապարտել` մանկապղծության մեղադրանքով

Անգլիական Լյուիս քաղաքի թագավորական դատարանը մեղավոր է ճանաչել ուսուցիչ Ջերեմի Ֆորեսթին, ով իր աշակերտուհի Մեգան Սթեմերսի հետ Ֆրանսիա է փախել, հաղորդում է “BBCNews”-ը:

Ազատազրկման ժամկետը դատարանն  ավելի ուշ կհրապարակի, առայժմ այն Ֆորեսթին բնորոշել է որպես մանկապիղծ եւ ընդգծել, որ նա երեխային Ֆրանսիա է տարել աղջկա ծնողներին կամքին հակառակ: Սթեմերսը ներկա է գտնվել դատական լսումներին եւ արտասվել է, երբ դատավորը ներկայացրել է վճիռը: 

Աղջկա ծնողները վերջինիս անհետացումը հայտնաբերել են 2012-ի սեպտեմբերին: Ուսուցիչը եւ աշակերտուհին նավի տոմս են գնել ու ուղեւորվել Ֆրանսիա, սակայն մեկ շաբաթից 30-ամյա ուսուցչին ձերբակալել են Բորդո քաղաքում` անչափահասին առեւանգելու մեղադրանքով, եւ արտահանձնել Մեծ Բրիտանիային:

Ֆորեսթը մաթեմատիկա  էր դասավանդում Իսթբորն քաղաքի “The Bishop Bell Church” դպրոցում: 14-ամյա Մեգանն սկսել է ուսուցչի հետ շփվել 2011-ի սկզբին` Լոս-Անջելես կատարած դպրոցական էքսկուրսիայի ժամանակ, որը ղեկավարելիս է եղել Ֆորեսթը: Վերադառնալուց հետո նա սկսել է հաղորդագրություններ գրել ուսուցչին եւ նամակագրական կապ պահպանել “Twitter”-ում: Հետաքննության արդյունքում պարզվել է, որ Սթեմերսը եւ Ֆորեսթը, ով այդ պահին ամուսնացած է եղել, սեռական հարաբերություններ են ունեցել:

KFC

Արխիվ

Սեպտեմբերի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Օգոստոսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ