26 Դեկտեմբերի, Հինգշաբթի, 2024
KFC

Սեւ ծովում Տու–154 օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի սխալն է եղել

ՌԴ ՊՆ փորձագետները եկել են այն եզրակացության, որ Սեւ ծովում Տու–154 օդանավի կործանման պատճառը երկրորդ օդաչուի հնարավոր սխալն է եղել, որը շփոթել էր կառավարման լծակները, ինչպես նաեւ դեր են խաղացել ցածր բարձրությունն ու գերծանրաբեռնվածությունը։

Սոչիում 2016-ի դեկտեմբերին կործանված օդանավի սեւ արկղերի ամբողջական վերծանումից հետո ՌԴ ՊՆ փորձագետները արդեն հստակ կարող են հայտնել ավիավթարի պատճառները։ Մասնագետների կարծիքով օդանավը կործանել է մի քանի գործոնների համադրությունը։ Օդանավը մեկնել էր գերծանրաբեռնված, իսկ երկրորդ օդաչու Ալեքսանդր Ռովենսկին վերելքի պահին, հնարավոր է, շփոթել է շասսիի եւ թեւերի փականների կառավարման լծակները։ Երբ անձնակազմը նկատել է սխալը, արդեն ուշ էր։ Ծանրաբեռնված Տու–154-ը բավարար  բարձրության  վրա չի եղել փրկարար հնարք կատարելու համար, այդ պատճառով պոչով բախվել է ջրի մակերեսին եւ կործանվել։

 Life–ի իրազեկ աղբյուրները հայտնում են, որ ավիավթարի պատճառների շարքում մարդկային գործոնը առաջնահերթ է  համարվում։

Մասնագետների կարծիքով այն բանից հետո, երբ երկրորդ օդաչուն՝ 33-ամյա կապիտան Ալեքսանդր Ռովենսկին շասսին փակելու փոխարեն փակել էր թեւերի փականները, օդանավն անցել էր որոշակի անկյան տակ, անձնակազմը փորձել էր շրջել ինքնաթիռը, որպեսզի մինչեւ ցամաք հասնի, սակայն չէր հասցրել։

Իրավիճակը բարդացրել է նաեւ այն հանգամանքը, որ Տու–154-ի բեռնախցիկը ծանրաբեռնված է եղել, ինչը պոչամասը քաշել է ցած։ Օդանավը հնարավոր չի եղել փրկել, քանի որ չեն բավականացրել բարձրությունն ու արագությունը։ Այն պոչով բախվել է ջրի մակերեսին, հետո մեծ արագությամբ հարվածել աջ թեւով եւ կործանվել։

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ