Ինչպես է Աստվածաշունչը սահմանում ամուսնական հարաբերությունները
Կանայք իրենց մարդկանց հնազանդ լինեն, ինչպես Տիրոջը, որովհետեւ մարդն է գլուխը կնոջ, ինչպես որ Քրիստոսը գլուխն է իր եկեղեցու եւ ինքն է փրկիչն այդ մարմնի: Եւ ինչպես եկեղեցին հնազանդվում է Քրիստոսին, նույնպես եւ կանայք թող հնազանդվեն իրենց մարդկանց ամեն ինչում:
Մարդիկ, սիրեցեք ձեր կանանց, ինչպես Քրիստոսը սիրեց իր եկեղեցին եւ իր անձը մատնեց նրա համար, որ այն սրբացնի ավազանի մաքրությամբ` խոսքով ... Ով սիրում է իր կնոջը
ինքն իր անձն է սիրում, որովհետեւ ոչ ոք երբեք իր անձը չի ատում, այլ խնամում է այն, ինչպես Քրիստոսն իր եկեղեցին:
Յուրաքանչյուր ոք իր կնոջը այնպես սիրի, ինչպես իր անձը, եւ կինը երկյուղ ունենա իր ամուսնուց:
Եփեսացիներին -Ե. 21-23