28 Հունիսի, Ուրբաթ, 2024
KFC

Հայաստանն առաջնային տեղ է զբաղեցնում փախստականների քանակով. Գ. Այվազյան

Հունիսի 20-ը փախստականների միջազգային օրն է: Այդ առիթով փախստականների ներկայիս խնդիրների մասին այսօր “Հենարան” մամուլի ակումբում խոսեց “Ադրբեջանահայերի ասամբլեայի”  նախագահ Գրիգորի Այվազյանը, ով նշեց, որ իրենք լավ գիտեն փախստականների խնդիրները եւ մշտապես  ուշադրության կենտրոնում են պահում դրանք:

“Շատերը հարցնում են` լուծված չէ՞ արդյոք վերջնականապես փախստականների խնդիրը: Պետք է ասեմ, որ այն մակերեսային վիճակում է: Քանի դեռ չի լուծվել հայ-ադրբեջանական հակամարտությունը, չի կարող լուծվել նաեւ փախստականների խնդիրը: Հարկ  է նշել, որ Անդրկովկասում փախստականների խնդիր ունի միայն Հայաստանը, Վրաստանի եւ Ադրբեջանի պարագայում դա տեղահանված անձանց հարցն է”,-նկատեց Գրիգորի Այվազյանը:  

Բանախոսը նշեց, որ փախստականների ցուցանիշը ՀՀ-ում կազմում է բնակչության 10 տոկոսը, ընդ որում` այս ցուցանիշով Հայաստանը, ինչպես Հարավային Կովկասում, այնպես էլ աշխարհում, առաջնային տեղ է զբաղեցնում: Բանախոսի խոսքով` ադրբեջանահայ փախստականների տառապանքների համար միակ պատասխանատուն Ադրբեջանի կառավարությունն է, որը 1988-92-ին “իսկական ցեղասպանություն գործեց սեփական հայ, խաղաղ քաղաքացիների նկատմամբ”:  “Երկրաշարժից հետո Հայաստանն արեց ամեն հնարավոր բան փախստականներին ընդունելու համար, սակայն դա բավարար չէր ցեղասպանություն վերապրած փախստականների նույնիսկ առաջնային կարիքները հոգալու համար: Նրանց վիճակը մինչ օրս էլ մնում է օրհասական”,-նկատեց բանախոսը:

Նրա դիտարկմամբ` փախստականների խնդիրները կարելի է դասակարգել 3 տեսակի` քաղաքական, իրավական եւ սոցիալ-տնտեսական: Վերջինս հիմնախնդիր է, քանի որ վերաբերում է փախստականների բնակարանային հարցերի չլուծված լինելուն:

Գրիգորի Այվազյանը նշեց նաեւ, որ իրենց հավաստի տեղեկությունների համաձայն` Ադրբեջանը  շատ արագ  բնակեցնում է Լեռնային Ղարաբաղում իր կողմից օկուպացված տարածքները, որի վրա հսկայական գումարներ է ծախսել: Դա արվում է հայ փախստականների` իրենց նախկին բնակավայրեր վերադարձը կանխելու նպատակով:

 

KFC

Արխիվ

Հունիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
     12
3456789
10111213141516
17181920212223
24252627282930
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ