24 Դեկտեմբերի, Երեքշաբթի, 2024
KFC

Ռուսաստանը զինում է Ադրբեջանին

Ռուսաստանն սկսել է Ադրբեջանին ռազմական տեխնիկայի նոր խմբաքանակ մատակարարել` զրահամեքենաներ, ծանր հրետանի եւ մի շարք այլ զինատեսակներ: Այդ մասին հունիսի 18-ին տեղեկացրել է “Ведомости-ն”: 

Ըստ թերթի` ռազմական տեխնիկայի տեղափոխումն սկսվել է  2013-ի գարնանը:  ՌԴ ՊՆ-ում 2 երկրների միջեւ կնքված ռազմական պայմանագիրը գնահատել են  700 մլն-ից մինչեւ 1 մլրդ դոլար:  Ադրբեջանի ՊՆ-ը դեռեւս չի մեկնաբանում այս ինֆորմացիան: Փոխարենը` ադրբեջանական  “АПА” գործակալությունը հայտնել էր 2012-ին Երեւանի կողմից` իբր թե ռուսական զրահամեքենաների մեծ խմբաքանակ գնելու մտադրության մասին, որի մասին սակայն որեւէ մանրամասն չի ներկայացվել:

Ավելի վաղ Ռուսաստանը եւ Ադրբեջանը զենքի մատակարարման խոշոր  պայմանագրեր եւս կնքել էին: Մասնավորապես 2010-2011-ին  2 երկրները համաձայնագիր էին ստորագրել Ռուսաստանից Ադրբեջան տեղափոխել  “С-300ПМУ-2”  զենիթահրթիռային համակարգերի 2 դիվիզիա եւ “Тор-2МЭ” զենիթա-հրթիռային  համակարգերի մի քանի մարտկոցներ: Բացի այդ, Ադրբեջանը գնել է  “Ми-17”  60 ուղղաթիռ եւ “Ми-35М” 24 ուղղաթիռ: Այդ պայմանագրերի ընդհանուր գումարը կազմում է 3 մլրդ դոլար:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ