07 Հունիսի, Saturday, 2025
KFC

”Թղթախաղով” կնոջը տարած տղամարդուց հրաժարվելու համար ամուսինը պատժել է

Պակիստանի Չինիոտ քաղաքում տղամարդուն ձերբակալել են կնոջը ծեծելու համար: Նման պատիժ կինն ստացել է նրա համար, որ հրաժարվել է ապրել մեկ այլ տղամարդու հետ, ով նրան “հաղթել” է թղթախաղով:

Կնոջը կապտուկներով հիվանդանոց են տեղափոխել, նրա կյանքին վտանգ չի սպառնում: Նրա ամուսինը խոստովանել է ոստիկաններին, որ տառապում է ոչ միայն թմրամոլությունից, այլ նաեւ խաղամոլությունից: 

Երբ հերթական անգամ տղամարդը կնոջից գումար է պահանջել թղթախաղի համար, վերջինս մերժել էր նրան, ինչի պատճառով էլ նրանք վիճել էին եւ ամուսինը դուրս էր եկել տնից: Վերադառնալով` նա հայտնել էր կնոջը, որ պարտվել է նրան թղթախաղում եւ այժմ կինն ստիպված է ապրել հաղթողի հետ: Վրդովված կինը հայտարարել էր, որ պարզապես կհեռանա նրանից, որից հետո խաղամոլ ամուսինը ծեծել էր նրան այնքան ժամանակ, մինչեւ որ կինը կորցրել էր գիտակցությունը: 

KFC

Արխիվ

Հունիսի 2025
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
30      
Մայիսի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ