02 Հոկտեմբերի, Չորեքշաբթի, 2024
KFC

Փոփոխված ու անփոփոխ աստղերը…՛՛կանաչ-կարմիրից՛՛ նորաձևություն /ֆոտո/

Ասում են` մարդիկ ամենից շատ վախենում են անդորրից և ձանձրույթից, իսկ ձանձրացնում է հատկապես  միապաղաղությունը և միօրինակությունը: Դրանից խուսափելու համար աստղերն օրինակ սիրում են փոփոխվել և ներկայանալ նոր կերպարներով:

Ներկայացնում ենք հայկական շոու բիզնեսի  փոփոխվել  սիրող  աստղերին:

Սոֆի Մխեյանը հայկական շոու բիզնեսի համարձակ աստղերից  է: Նա նաև այն երգչուհիներից է, ով հաճախ է ներկայանում  նոր կերպարով ՝ այդպես երբեմն զարմացնելով իր երկրպագուներին ու հանդիսատեսին:  Սոֆին բազմաթիվ անգամ է փոփոխել մազերի սանրվածքն ու գույնը: Երգչուհին իր յուրաքանչյուր տեսահոլովակում նորովի է հանդես գալիս, իսկ այս ամառ Սոֆին  արդեն շիկահեր է:

Կտրուկ փոխվել է Սիլվա Հակոբյանը: Նախկինում  նրան գրեթե միշտ կարելի էր տեսնել կարմիր, կանաչ գույների մեջ՝ իր երգերին  համապատասխան:   Սակայն թե այդ երգերը և թե նրա ՛՛կանաչ-կարմիր՛՛ ոճն արդեն անցյալում է: Եթե ուշադիր հետևեք Սիլվայի տեսհոլովակներին, ապա ակնհայտ երևում է, որ երգչուհու հետ աշխատում են ոճաբաններ:

Անահիտ Սիմոնյանը դասվում է սևահերների շարքին, սակայն երգչուհին կարճ ժամանակում  և շիկահեր ներկայացավ  և թխահեր: Տպավորություն էր, որ երգչուհին չի գտնում իրեն հարմար մազերի գույնը: Այսօր նա կրկին թուխ մազեր ունի: Եթե ուշադրություն դարձնեք նրա տեսահոլովակներին մինչ ամուսնություն և ամուսնությունից հետո, ապա վստահ եմ՝ երգչուհու ոճում կնկատենք  էական փոփոխություններ: 

Լիլիթ Հովհաննիսյան. երբ այս աղջիկը նոր էր սկսում իր կարիերան,  սևահեր էր: Շատերս հիշում ենք նրան  ”Հայ Սուպերսթար” նախագծից, որտեղ նա բոլորից  առանձնանում էր իր մազերի յուրօրինակ սանրվածքով: Լիլիթը հիմա էլ է ներկայանում յուրահատուկ տեսքով , սակայն, եթե առաջ երգչուհուն օգնում էր քույրը, ապա այսօր այդ հարցում երգչուհին  հույսը դնում է հմուտ վարսահարդարների վրա: 

Քրիստինե Պեպելյանն  անդավաճան է մնացել իր կերպարին: Կար ժամանակ,  երբ երգչուհին երկար շեկ մազեր ուներ և նախընտրում էր սպորտային հագուստ: Նա նաև անդավաճան էր իր երգերի ոճին: Բայց մի օր հայ հանդիսատեսը երգչուհուն տեսավ պարելիս, իսկ նրա  ”չէ, չէ, չէ” արտահայտությունը երկրպագուները մինչ օրս հիշում են: Այնուհետև  տեսահոլովակներից մեկում  երգչուհին անսպասելի  կերպարանափոխվեց` ներկայանալով սև գույնի մազերով: Այժմ երգչուհին կրկին շիկահեր է և ունի  մազերի  կարճ սանրվածք: 

աղբյուրը՝ ArmStar.am:

KFC

Արխիվ

Հոկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
 123456
78910111213
14151617181920
21222324252627
28293031   
Սեպտեմբերի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ