Ո՞ւմ հետ է Քեյնի Ուեսթը դավաճանում Քիմ Քարդաշյանին
Նախօրեին ԶԼՄ-ներում լուրեր էին տարածվել, ըստ որոնց երաժիշտ Քեյնի Ուեսթն իբր թե դավաճանում է Քիմ Քարդաշյանին, որը շատ շուտով լույս աշխարհ կբերի ռեփերի առաջնեկին:
“Ողջ ճշմարտությունը” լրատվամիջոցներին պատմել է կանադացի մոդել Լեյլա Գոբադին, ով հայտնել է, թե Քիմի հետ սիրավեպը պարզապես PR է, իսկ իր եւ Քեյնիի միջեւ իսկական կիրք կա: Իր հանկարծակի անկեղծանալու վերաբերյալ մոդելը հայտարարել է. “Քիմի փոխարեն ես կնախընտրեի իմանալ նման բանի մասին”:
Քիմն առայժմ լռում է, իսկ ահա Քենյիի ներկայացուցիչը հայտնել է, որ Լեյլան պարզապես ցանկանում է ուշադրություն գրավել եւ վիրավորել 2 հայտնի մարդկանց:
Աստղային զույգի առաջնեկի լույս աշխարհ գալուն մեկ ամսից էլ քիչ է մնացել եւ երիտասարդ ծնողներին հարկավոր է խնայել նյարդերը: