27 Դեկտեմբերի, Ուրբաթ, 2024
KFC

Առանց սուտ հնարավոր չէ ձայն հավաքել. պատգամավորն անկեղծանում է

«Նույնն էր, անիմաստ»,-եղավ Ազգային ժողովի ԲՀԿ խմբակցության պատգամավոր Լյովա Խաչատրյանի արձագանքը Henaran.am-ի թղթակցի հարցադրմանը, թե եթե ամփոփենք, ինչպիսին էր տարին քաղաքական դաշտի համար: «Ի՞նչ է փոխվել, ի՞նչ է եղել, որ ասեմ անիմաստ չի եղել»,-նետեց նա:

Դիտարկմանը, թե ինքն էլ օրենսդիր մարմնի ներկայացուցիչ է, այսինքն՝ ինքն էլ, մյուսներն էլ անիմաստությամբ են զբաղված քաղաքական դաշտում, Լ. Խաչատրյանն աձագանքեց. «Իհարկե, եթե մեր արած գործողությունների արդյունքում ոչ մի դրական տեղաշարժ չկա, նշանակում է, որ ամեն ինչ անիմաստ է: Նկատի ունեմ կենսամակարդակի բարձրացում, աշխատատեղերի ավելացում, արտագաղթի ու աղքատության կրճատում»:

Ըստ պատգամավորի՝ քաղաքական դաշտում 2017-ին պետք է խուսափել սուտ խոստումներ տալուց: Հարցին, թե այդ դեպքում ինչպես են քաղաքական ուժերն իրենց քարոզարշավը տանելու, նա ժպտալով պատասխանեց. «Ընտրության 1 ամսվա ընթացքում կարելի է, որովհետև առանց սուտ հնարավոր չէ ձայն հավաքել»:

Լյովա Խաչատրյանը նաև պատմեց, որ միշտ ժպիտով, ծիծաղելով է նշում Ամանորը իր հայրենի Ապարանում, առաջին կենացն էլ ծնողներինն է լինում: Պատգամավորը, պարզվում է, բակում մեծ տոնածառ ունի, որն էլ ամեն տարի զարդարում է: Իսկ տոնական սեղանը զարդարում են իր աճեցրած մրգերն ու իր պատրաստած ուտեստները:

KFC

Արխիվ

Դեկտեմբերի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
23242526272829
3031     
ՆոյեմբերիՀունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ