02 Մայիսի, Հինգշաբթի, 2024
KFC

«Մեր երկիրն աստվածային երկիր է, մի՛ լքեք այն»

«Մեզ մոտ ավանդույթ է դարձել՝ մենք հարազատներով Ամանորը  մեր երկրում ենք նշում: Մեր բարեկամների մեծ մասը Մոսկվա է մեկնել: Նախորդ տարի էլ դուստրս է մեկնել՝ այնտեղ կրթություն ստանալու նպատակով: Նախապես որոշել էինք՝ դուստրս ու բարեկամներս գալու են Հայաստան, որպեսզի այդ Ամանորն այստեղ նշենք», – Henaran.am-ի հետ զրույցում պատմեց  բնապահպան Սիլվա Ադամյանը:

Վերջինս, իհարկե, ցանկացավ բարեմաղթանքներ հղել մեր հայրենակիցներին.

«Մեր հայրենակիցներին կմաղթեմ, որ նույնիսկ եթե անգամ ստիպված են հայրենիքից հեռանալ, թող հետո վերադառնան: Սա մեր երկիրն է: Մենք պիտի այստեղ արմատներ գցենք: Ես ինքս էլ առիթներ ունեցել եմ՝ երկրից հեռանալու համար: Բայց դա չեմ արել: Սա մեր երկիրն է. լավ է, վատ է… խնդիրներ կան,այո՛, կան, բայց մենք պիտի ապրենք այստեղ ու ջանանք լուծել մեր պրոբլեմները, որ մեր բալիկները, թոռները ապրեն բարեկեցիկ երկրում: Մեր երկիրը պիտի ծաղկի: Ես հավանտքով մարդ եմ. հավատում եմ՝ մեր երկիրը աստվածային երկիր է, մի՛ լքեք այս երկիրը: Մենք պիտի մնանք այստեղ ու շենացնենք այն»:

KFC

Արխիվ

Մայիսի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
  12345
6789101112
13141516171819
20212223242526
2728293031  
Ապրիլի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ