02 Փետրվարի, Երկուշաբթի, 2026
KFC

«ՀՀ-ում ուժով, բռունցքով հարցեր չեն լուծվում»

Այսօր ամփոփիչ ասուլիսի ընթացքում    ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը՝ որպես կարեւոր իրադարձություն, նշեց ՀՅԴ հետ քաղաքական նոր կոալիցիայի ստեղծումը. «Դա  ծրագրային համագործակցության նոր հեռանկարներ բացեց»:

Արմեն Աշոտյանը  նշեց՝ «Սասնա ծռեր»-ի կողմից ՊՊԾ գնդի գրավումը մարտահրավեր էր:
«Այս իրադարձությունը ցույց տվեց, որ ՀՀ-ում  ուժով, բռունցքով լուծվող հարց չկա. այս ճանապարհը հղի է ապագայի նկատմամբ ՀՀ գոյության բազմաթիվ խնդիրներով: Այս իրադարձությունը մերկացրեց նաեւ հասարակական-քաղաքական ոլորտում բազմաթիվ հարթություններ», – նշեց Աշոտյանը:

Անդրադառնալով վարչապետ Կարեն Կարապետյանի՝ ՀՀԿ անդամակցությունից հետո յոթ հազար անձի՝ ՀՀԿ -ին անդամագրվելու ցանկությանը, ապա Արմեն Աշոտյանը նկատեց. «ՀՀԿ անդամակցության մասին միշտ  խոսում են, սակայն դուրս գալու մասին՝ որպես կանոն, պատմությունը լռում է»:

KFC

Արխիվ

Փետրվարի 2026
ԵԵՉՀՈՒՇԿ
      1
2345678
9101112131415
16171819202122
232425262728 
Հունվարի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ