28 Ապրիլի, Կիրակի, 2024
KFC

Կանայք պետք է փակեն ուսերը․ սովորույթներ ու հավատալիքներ՝ Ամանորի գիշերվա հետ կապված

Տարբեր ազգերն ունեն տարբեր սովորույթներ ու հավատալիքներ՝ կապված Նոր տարվա գիշերվա հետ։ Ու չնայած սրանք հիմնականում սնահավատություններ են, սակայն ներկայացնում ենք դրանցից մի քանիսը։

Ամանորից առաջ անհրաժեշտ է տանն իդեալական մաքրություն հաստատել, լավ փայլեցնել տան ապակիներն ու հայելիները, դեն նետել բոլոր ճաքած ու հին իրերն ու սպասքը, որպեսզի անհաջողությունները մնան նախորդ տարում։

Որքան երկար մնա տանը զարդարված տոնածառը, այնքան տարին այնքան երջանիկ լինի։

Պետք է փռշտալ Ամանորի գիշերը, որքան ավելի շատ կարողանաս փռշտալ, այնքան տարին ավելի բարեհաջող ու սիրառատ կլինի։

Մինչեւ 12։00-ն կանայք պետք է փակեն ուսերը շալով եւ 12-ը խփելուն պես՝ արագ դեն նետեն այն։ Ամեն վատ բանը, հիվանդությունները, կմնան նախորդ տարում։

Ամանորը պետք է դիմավորել այնպիսի հագուստով, որը մեկ գրպան ունի, ցանկալի է՝ աջ կողմում։ Եւ այդ գրպանում Ամանորի գիշերը հնարավորինս շատ փող է պետք դնել՝ տարին հարուստ կլինի։

 

KFC

Արխիվ

Ապրիլի 2024
ԵԵՉՀՈՒՇԿ
1234567
891011121314
15161718192021
22232425262728
2930     
Մարտի

ՎԵՐՋԻՆ ԼՈւՐԵՐ